ՌԴ ԱԳՆ-ին վրդովեցրել են Մակրոնի խոսքերը
![]() 757 Հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2022 թ., 20:48 ՌԴ ԱԳՆ-ն վրդովված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերից. Հիշեցնենք, որ Մակրոնը հայտնել էր, թե Մոսկվան ցանկություն է հետամտում ապակայունացնել Կովկասը՝ միջամտելով Երևանի և Բաքվի միջև հակամարտությանը։ «Ֆրանսիայի նախագահի հայտարարությունն անընդունելի է և մերկապարանոց»,- ասել է ՌԴ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ռուս դիվանագետը վստահ է, որ Մոսկվան միշտ նպաստել է հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ «ի տարբերություն Ֆրանսիայի»։ «Ֆրանսիայի նախագահի անհեթեթ հերյուրանքները խոսում են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հարցում Փարիզի անհետաքրքրության մասին և կասկածի տակ են դնում նրա երկրի կարողությունը կառուցողական դեր խաղալու այնտեղ»,- գրում է Զախարովան։ Ավելի վաղ Մակրոնը, խոսելով Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության մասին, Ռուսաստանի դերն ապակայունացնող էր անվանել։ Նրա կարծիքով, Մոսկվան «ակնհայտորեն խաղաց Ադրբեջանի խաղը թուրքական մեղսակցության հետ և վերադարձավ այնտեղ, որպեսզի թուլացնի Հայաստանը»։ Դա կարող է հանգեցնել Կովկասում իրավիճակի ապակայունացման, վստահ է քաղաքական գործիչը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
