Ներսում մի բան է ասում, դրսում՝ այլ. «Հրապարակ»
![]() 576 Ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2022 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է. «Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախօրեին հայտարարեց, թե «պայմանավորվածություն կա՝ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու և սահմանազատում անելու շուրջ», և որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել այս տարվա սեպտեմբերի 27-ին՝ Սպիտակ տանը Ադրբեջանի նախագահի օգնականի հետ հանդիպման ընթացքում։ Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը տրամագծորեն հակառակ միտքն է արտահայտել․ վերջին օրերին նեղ շրջանակներում խոսելով խաղաղության պայմանագրի մասին՝ ասել է, որ այս տարի այն չի ստորագրվի, և ընդհանրապես հայտնի էլ չէ, թե երբ կստորագրվի։ Մնում է հասկանալ՝ Նիկոլ Փաշինյանն այսպիսով արդյոք հերթական անգամ փափուկ բա՞րձ է դնում ոմանց գլխի տակ, որ հանկարծակիի բերի մի գիշերվա մեջ ստորագրություն դնելով, ինչպես արեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին, թե՞ իսկապես պայմանագրի ճակատագիրը դեռ աղոտ է։ Իշխող խմբակցությունում վստահ են, որ խաղաղության պայմանագիրն առաջիկա ամիսներին, անգամ՝ տարիներին չի ստորագրվի: Համենայնդեպս, մասնավոր զրույցներում ասում են, որ դա խաղուպար չէ, որ մի քանի ամսում մշակեն ու հասցնեն ստորագրելու մակարդակին»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
