«Այս իշխանությունը պատերազմով տալու է Սյունիքը, և Հայաստանը դարձնելու է թուրքական ֆուռերի համար ճանապարհ». Շարմազանով
![]() 235 Ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2022 թ., 12:24 ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը 168 TV-ին տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է հոկտեմբերի 12-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հանդիպմանը: Հիշեցնենք՝ Միրզոյանի խոսքերին, որ՝ «շատ հարցեր կան, որոնց վերաբերյալ ՀՀ-ը ցանկանում է լսել ՌԴ հստակ դիրքորոշումը, մենք ցանկանում ենք զգալ Ռուսաստանի թիկունքը», Լավրովը պատասխանել էր․ «Հայաստանը խնդրել է ՀԱՊԿ արտահերթ նիստ գումարել, այն կայացել է, ՀՀ-ն առաջարկել է դիտորդներ ուղարկել, ինչի համար ընդամենը պահանջվում է ՀԱՊԿ նախագահողի՝ ՀՀ կողմից խորհրդի որոշում»։ Շարմազանովը, մեկնաբանելով այս երկխոսության հիմնական իմաստը, նշել է․ «Միրզոյան-Լավրով հանդիպման երկխոսությունը ցույց է տալիս այն ողորմելի վիճակը, որի մեջ է ՀՀ արտաքին քաղաքականությունը։ Լավրովը Միրզոյանին ասաց՝ ձեր սեպարատ պայմանավորվածությունները, որոնց գնում եք Արևմուտքի միջնորդությամբ, Ալիևի և Էրդողանի հետ, գցում եք ՀԱՊԿ-ի կամ ՌԴ-ի գրպանը։ Լավրովն ասաց, որ դուք ձեր պարտականությունները չեք կատարում, հարայ-հրոցով դա ուզում եք բարդել ՌԴ-ի վրա։ Նրանք Արևմուտքի միջնորդությամբ Ռուսաստանի թիկունքում Արցախն Ադրբեջանին հանձնելու բանակցություններ են վարում։ Նրանք մոտեցնում են պատերազմը ՀՀ սահմաններին. սա լինելու է 44-օրյա պատերազմի նման թուրք-ՆԱՏՕ-ական ուժերի կողմից, և այս իշխանության լռության ներքո։ Նրանք պատերազմով տալու են Սյունիքը, և Հայաստանը դարձնելու են թուրքական ֆուռերի համար ճանապարհ»,- շեշտել է Շարմազանովը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
