«Մենք դեմ չենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունները բարելավեն»․ Դավիթ Բաբայան
![]() 245 Ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2022 թ., 13:42 Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը լրագրողների հետ զրույցում խոսել է Արցախի պատվիրակության Երևան ժամանման արդյունքների մասին․ «Պատվիրակության ներգրավմամբ սա արդեն երկրորդ հանդիպումն է։ Այս օրերին տարբեր հանդիպումներ ենք ունենում, բնական է՝ ամենակարևոր հանդիպումները տեղի են ունենում ՀՀ բարձրագույն իշխանության հետ։ Երեկ հանդիպել էինք ԱԽ քարտուղարի հետ, այսօր՝ ԱԺ նախագահի, նախատեսված է հանդիպում նաև ՀՀ նախագահի հետ, վաղը կհանդիպենք արտգործնախարարի և վարչապետի հետ։ Քննարկում ենք ամենաազնիվ ձևով ամենաբարդ հարցերը»։ Բաբայանը Ադրբեջանի և Հայաստանի միմյանց տարածքային ամբողջականությունները ճանաչելու մասով նշել է․ «Մենք անկեղծ ենք, քաղաքական մանիպուլյացիաներից հեռու, որովհետև ազգի ճակատագիրն է որոշվում․ մենք դեմ չենք, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունները բարելավեն, սակայն պետք է հասկանանք, որ Արցախի համար և ողջ հայության համար անընդունելի է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Ցանկացած փորձ Արցախը Ադրբեջանի կազմում խցկելու՝ բերելու է երկու տարբերակի․ կա՛մ պատերազմի, արյունահեղության, ցեղասպանության, կա՛մ՝ Արցախի հայաթափման»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
