Մի քանի օր շարունակ Փաշինյանը կտրականապես հրաժարվել է հանդիպել Արցախի պատվիրակության ներկայացուցիչներին․ «Ժողովուրդ»
![]() 874 Շաբաթ, 15 հոկտեմբերի, 2022 թ., 09:36 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նախորդ շաբաթից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկած բողոքի ցույցերից հետո (որի ժամանակ արցախահայությունը տեղական կառավարությունից պահանջում էր ներկայացնել, թե ինչ է լինելու Արցախի ճակատագիրը, եթե հանկարծ Հայաստանի ղեկավարությունը որոշի «խաղաղության պայմանագիր» ստորագրել) Արցախի օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը Երևան է եկել՝ պարզաբանումներ ստանալու: Մեր տեղեկություններով՝ արցախյան պատվիրակությունն այստեղ գրկաբաց ընդունելության չի արժանացել: Մի քանի օր շարունակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրականապես հրաժարվել է հանդիպել պատվիրակության ներկայացուցիչներին, չի պատասխանել անգամ հեռախոսազանգերին: Տեղեկացանք, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ևս օրերով չի պատասխանել իր արցախցի պաշտոնակցի հեռախոսազանգերին։ Միայն նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ընդունեց Փաշինյանը: Ակնհայտ է, որ Փաշինյանն արցախցի պաշտոնյաներից կաշկանդվում է. հավանաբար նրանցից թաքցնելու բան ունի: Արցախի պաշտոնյաներին վերջապես՝ մի քանի օր անց՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, այնուհետև՝ Ռուսաստան կատարած այցից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է ընդունել, ինչպես նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Նկատենք, որ Արցախի մեր հայրենակիցներն այստեղ՝ Երևանում, քանի օր շարունակ սպասել են, որ իրենց Հայաստանի գործընկերներից որևէ մեկը բարեհաճի ընդունել, սակայն չէր ստացվում: Սա թերևս հենց վերաբերմունք է Արցախի ու արցախահայության նկատմամբ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
