«Մեդվեդևն Իսրայելին սպառնում է միջպետական հարաբերությունների փլուզմամբ». Արման Բաբաջանյան
![]() 180 Երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2022 թ., 16:12 ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «Ռուսաստանի նախկին նախագահ Մեդվեդևն այսօր՝ ավելի վաղ, սպառնացել է Իսրայելին՝ Ռուսաստան-Իսրայել միջպետական հարաբերությունների փլուզմամբ։ Պատճառը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրանական արտադրության անօդաչու սարքերի զանգվածային կիրառման վերաբերյալ անհերքելի ապացույցների ի հայտ գալուց հետո Իսրայելի Սփյուռքի հարցերով նախարարի հայտարարությունն է այն մասին, թե ժամանակն է մտածել Ուկրաինային զենքի մատակարարումների մասին։ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նախկին նախագահ Մեդվեդևն Իսրայելին սպառնում է միջպետական հարաբերությունների փլուզմամբ։ Միայն հիշեցնեմ՝ Մեդվեդևն այն նախագահն է, ում օրոք 2010 թվականից սկսած, Ադրբեջանն սկսեց Ռուսաստանից ձեռք բերել միլիարդավոր դոլարների հասնող սպառազինություն, ում օրոք Ադրբեջանը մի քանի անգամ ավելացրեց հարձակողական սպառազինության և ՀՕՊ համակարգերի ձեռքբերումը Իսրայելից։ Հայաստանի դեմ պատերազմում Ադրբեջանին մատակարարվող զենքը որևէ կերպ չէր սասանում ՌԴ-Իսրայել հարաբերությունները, որևէ կերպ չէր շոշափում Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները։ Արցախը, Հայաստանը ջախջախելու համար ձեռք բերվող իսրայելական մահաբեր զենքը չէր կործանում ՌԴ-Իսրայել հարաբերությունները։ Ամեն օր, Հայաստանի օրինակով, աշխարհը պետք է տեսնի ու համոզվի, թե ինչպիսի գործընկեր ու դաշնակից է Ռուսաստանը։ Ամեն Աստծո օր պետք է մատնացույց անել, թե որքան կործանարար հետևանքների են հանգեցնում Մոսկվայի հետ հարաբերությունները, այն էլ դաշնակցային»։ Աղբյուրը` Արման Բաբաջանյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
11001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
16300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
351Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
811Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
422Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1091Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1013Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
878Երեկ, 14:24
