Կբացառվի՞ թուրքերին և ադրբեջանցիներին քաղաքացիություն տրամադրելը. Քերոբյանի արձագանքը
![]() 684 Չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2022 թ., 13:48 «Խոսքն այն մասին չէ, որ ով դիմի կստանա ՀՀ քաղաքացիություն: Բնականաբար, անհրաժեշտ ընթացակարգերը թե՛ ԱԱԾ-ի, թե՛ ոստիկանության կողմից կատարվելու են, և ես կարծում եմ, որ այդ մտավախությունները այդ մակարդակում ամբողջությամբ կչեզոքացվեն և չենք ունենա իրավիճակ, որով կունենանք չափազանց շատ երկքաղաքացիներ՝ ՀՀ-ի և Թուրքիայի քաղաքացիություն ունեցող»,-լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով օրենքի նախագծին, որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիություն տալ այն մարդկանց, որոնք 150 հազար դոլարից ավելի ներդրում կանեն Հայաստանում, ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Ճշտող հարցին՝ կբացառվի՞ թուրքերին և ադբրեջանցիներին քաղաքացիություն տրամադրելը, Քերոբյանն ասել է․ «Չեմ կարող ասել՝ կբացառվի։ Գիտեք, Թուրքիայում էլ ապրում են բավականին շատ թվով հայեր, վստահ եմ, կչեզոքացվեն կասկածելի դեպքերը»։ Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ այս նախագծով կլուծվի երկու հարց՝ միգրացիայի հարցը, այսինքն որոշակի կատեգորիայի անձանց դարձնելով ՀՀ քաղաքացի, և ներդրումների միջոցով ՀՀ տնտեսությունը զարգացնելը։ Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
