Իրանի ԱԳ նախարարը Երևանում հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
![]() 745 Շաբաթ, 22 հոկտեմբերի, 2022 թ., 15:00 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով Իրանի արտգործնախարարին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Նախ ուզում եմ և՛ ձեզ, և՛ մեզ շնորհավորել Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման առիթով և ուրախ եմ նաև, որ այսպիսի պայմաններում իրականացվեց հյուպատոսության բացումը: Կարծում եմ՝ այդ քայլը փոխադարձաբար արտահայտում է Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության մտադրությունները հարաբերությունների զարգացման առումով։ Իհարկե, երկկողմ հարաբերությունների մեր օրակարգը շատ հագեցած է, բայց կարծում եմ նաև, որ մենք այդ օրակարգը պետք է ավելի երկարաժամկետ պլանավորման տրամաբանության մեջ դնենք։ Հասկանալիորեն հիմա շատ ենք կենտրոնացած և ստիպված ենք, ցավոք, ամենօրյա օպերատիվ խնդիրների լուծման վրա կենտրոնանալ, բայց, մյուս կողմից, համոզված եմ, որ այդ խնդիրների նկատմամբ մեր վերաբերմունքն ավելի պրակտիկ կլինի, եթե ամեն ինչին նայենք երկարաժամկետ կտրվածքով։ Ուրախ եմ, որ նախագահ Ռայիսիի հետ մեր խոսակցությունը կարծես ավելի ու ավելի հենց այսպիսի տրամաբանություն է ստանում»: Իրանի արտգործնախարարն իր խոսքում ասել է. «Ձեր և պարոն Ռայիսիի հանդիպումը Նյու Յորքում իր մեջ պարունակում էր շատ կարևոր հարցեր, ինչպես նաև համաձայնեցումներ։ Թույլ տվեք փոխանցել իմ երկրի նախագահի ջերմ ողջույնները Ձեզ։ Պարոն Ռայիսին ինձ խնդրել է Ձեզ փոխանցել և ևս մեկ անգամ ընդգծել իր հրավերը Թեհրան այցելելու համար։ Մենք կարևորում ենք մեր հարևան պետությունների հետ հարաբերությունները՝ հատկապես Հայաստանի Հանրապետության հետ։ Այսօր ես և իմ գործընկերները Հայաստան ենք այցելել, որպեսզի պարոն Արարատ Միրզոյանի հետ երկարաժամկետ կտրվածքով երկու երկրների համար սահմանենք մեր ճանապարհային քարտեզը»:
|

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
