«Ե՛վ Իրանը, և՛ Արևմուտքը Հայաստանի տարածքային ամբողջականությունն են պաշտպանում». Թորոս Ալեքսանյան
![]() 610 Երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2022 թ., 10:42 Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանի գրառումը․ «Հակաիրանական հիստերիա բարձրացնելով Հայաստանի, այսպես կոչված, արևմտամետները հերթական անգամ ապացուցեցին, որ իրենք իրականում Ռուսաստանի կողմից մեր մոտ նշանակված «արևմտամետներ» են ընդամենը, որովհետև չնայած հանգամանքին, որ Իրան-Արևմուտք հարաբերությունները լարված են, սակայն կոնկրետ Հայաստանի հարցով նրանց դիրքորոշումները լրիվ համընկնում են, և՛ Իրանը, և՛ Արևմուտքը Հայաստանի տարածքային ամբողջականությունն են պաշտպանում ու դեմ են, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի գաղափարին: Իսկ ահա Ռուսաստանն այդ հարցում ամբողջովին թուրքերի ու ադրբեջանցիների կողմն է բռնել, հետևաբար առնվազն անհեթեթություն է պնդել, որ Իրանը մեր հետ կապված Ռուսաստանի կողմից իջեցված ինչ-որ պատվեր է կատարում: Իրանն ու Ռուսաստանը շատ հարցերում են համագործակցում, սակայն այս հարցում սուր հակասության մեջ են ու հենց դրա համար էլ Խամենեին Թեհրանում ոչ միայն Էրդողանին նախազգուշացրեց, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու հայ-իրանական սահմանի գոյությունն իրենց կարմիր գիծն է, այլ նաև Պուտինին նույն նախազգուշացումն արեց»: Աղբյուրը` Թորոս Ալեքսանյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
