Փաշինյանը հանձնում է Ղարաբաղը, որպեսզի Հայաստանը տանի Արևմուտք. Комсомольская правда
![]() 1036 Երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2022 թ., 12:48 «Комсомольская правда»-ն հոդված է հրապարակել՝ «Փաշինյանը հանձնում է Ղարաբաղը, որպեսզի Հայաստանը տանի Արևմուտք» վերտառությամբ: «Ռուսական Telegram ալիքներից մեկը հոկտեմբերի 10-ին հրապարակել էր հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, այսպես կոչված, վաշինգթոնյան փաստաթուղթը։ Դատելով բովանդակությունից, եթե այն ստորագրվի, աշխատանքներ կիրականացվեն միջպետական սահմանի վերջնական սահմանազատման ուղղությամբ, կսկսվեն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կառուցման աշխատանքները։ Բացի այդ, Ադրբեջանը պետք է նշանակի ինչ-որ «պաշտոնական ներկայացուցչի», որը պետք է Ղարաբաղի հայերի ներկայացուցչի հետ քննարկի և լուծի անվտանգության և իրավունքների հետ կապված հարցեր։ Իրականում փաստաթուղթը նշանակում է Լեռնային Ղարաբաղի ամբողջական անցում Ադրբեջանի իրավասության տակ: Պարզ է, որ Ղարաբաղում շուտով ոչ մի հայ չի մնա։ Եթե Հայաստանի ներկայիս իշխանությունը համաձայնի այս փաստաթղթի ընդունմանը (ՀՀ կառավարության մեր աղբյուրները վստահեցնում են, որ Փաշինյանը շահագրգռված է այն հնարավորինս շուտ ստորագրելու անհրաժեշտության մեջ), ապա դա կդառնա Անդրկովկասում տեկտոնական շարժի կատալիզատոր։ Փաշինյանը կգնա՞ դրան. Հայաստանի և Ռուսաստանի փորձագիտական հանրության մի զգալի մասը կարծում է, որ նա կանի դա օպերատիվ և առանց խղճի խայթի. մինչև իշխանության գալը նա հանդես էր գալիս որպես համոզված արևմտամետ և ԵԱՏՄ-ից Հայաստանը դուրս բերելու կողմնակից: Արդյո՞ք դա անկարգություններ կառաջացնի Հայաստանում և Ղարաբաղում։ Հավանաբար՝ այո.... Դժվար թե հայերը մոռացած լինեն նորագույն պատմության դասերը. անշուշտ հիշում են, թե ինչ կարող է պատահել, երբ Վաշինգթոնի անկեղծ խոսքի ներքո մնում ես դեմ առ դեմ անվտանգության չլուծված խնդիրների հետ»,- նշում է լրատվամիջոցը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
