«Մենք գործ ունենք կալանքի այնպիսի նպատակի հետ, որն օրենսդրությամբ առհասարակ նախատեսված չէ»․ Ժիրայր Ղարագյոզյան
![]() 918 Երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2022 թ., 13:24 Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, «Էրիկ Ալեքսանյանի կալանավորումն ու փաստաբանական գործունեությանը սպառնացող վտանգները» թեմայով ասուլիսի ընթացքում փաստաբան Աննա Ծառուկյանը հայտնել է, որ իրենք այստեղ են՝ դատապարտելու կալանավորումը փաստաբանի նկատմամբ, որը, մեղմ ասած, խոչընդոտում է բոլոր փաստաբանների գործունեությունը․ «Ի՞նչն է խնդիրը. փաստաբանին, որը զբաղվում է բազմաթիվ հնչեղ գործերով, իշխանությունները, պետությունը հետապնդում են՝ կալանավորելով նրան մի պարագայում, երբ վերջինն ունի բազմաթիվ գործերի շրջանակներում հաղթանակներ։ Բիրտ ձևով անձին հենց դատարանի դիմացից ձերբակալումը մեր հեղինակության հետ է խաղում»։ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանն էլ նշել է, որ անձի նկատմամբ ամենախիստ, բացառիկ խափանման միջոցը կիրառելի է այն դեպքում, երբ առկա է քրեական դատավարությամբ նախատեսված երեք հիմքերից որևէ մեկը․ «Դրանք են, օրինակ, երբ անձին մեկուսացնում են հասարակությունից, որպեսզի կանխեն նրա փախուստը, կա՛մ նրա կողմից հնարավոր ապօրինի միջամտությունը ապացուցման գործընթացին, կա՛մ որպեսզի նա չկատարի օրենքով արգելված նոր արարք։ Առավել քան ակնհայտ է, որ այս հիմքերից որևէ մեկը գոյություն ունենալ չի կարող օբյեկտիվ իրականության մեջ, մենք գործ ունենք կալանքի այնպիսի նպատակի հետ, որը օրենսդրությամբ առհասարակ նախատեսված չէ»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
