«Ի՞նչ բացարձակ ինքնիշխանություն, եթե դու ինքնուրույն քո սահմանները չես կարողանում պաշտպանել». Շարմազանով
![]() 289 Երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2022 թ., 17:36 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի ինքնիշխանությունը «մատաղ անողներ», դուք՝ ո՞ւր, ինքնիշխանությունը՝ ո՞ւր։ Նիկոլիզմի ջատագովները երկիրը հանձնելուն զուգահեռ ինքնիշխանության բացարձակության թեզ են շրջանառում։ Անխոս՝ անկախությունն ու ինքնիշխանությունը կարևոր ու առաջնային արժեքներ են, բայց այն ցանկություններով միայն չի լինում։ Ի՞նչ բացարձակ ինքնիշխանություն, եթե դու ինքնուրույն քո սահմանները չես կարողանում պաշտպանել։ Ինքնիշխանությունից չի կարող խոսել նա, ով թուրքերի ձեռքին ֆուտբոլի գնդակից ավելի ցածր աշխարհաքաղաքական կարգավիճակ ունի։ Ի վերջո, վերպետական կառույցներին անդամակցելն անկախության սահմանափակո՞ւմ է, թե՞ ոչ։ Եթե՝ այո՛, ի՞նչ գործ ունենք ԵԽԽՎ-ում, ԱՊՀ-ում կամ ԵԱՏՄ-ում։ Ի՞նչ ինքնիշխանություն, եթե Արցախից հրաժարվում ես, իսկ արցախցիներին թողնում ռուսների պաշտպանության հույսին։ Ինքնախաբեությունն ամենավատ բանն է։ Հայաստանը նիկոլիզմի օրոք զրկվել է ինքնիշխանությունից։ Ինքնիշխանության վերականգնումը կարող է սկսվել նիկոլիզմի հեռացումով, ազգային իշխանության ձևավորումով ու հայ-ռուսական իրական դաշնակցության կնքումով»։ Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով |

«ՀՀ-ում բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքները կասկածի տակ են դրվել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4310:06
Երևանի ավագանու նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2810:00
«Իրանը կբանակցի, հակառակ դեպքում կբախվի այնպիսի խնդիրների, ինչպիսիք երբեք չի տեսել»․ Թրամփ
8909:56
«Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ՝ սպառնալիքների ներքո»․ Ղալիբաֆ
11609:33
Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում․ «Հրապարակ»
9409:12
Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ՔՊ նախընտրական ծրագրի 2-րդ մասը (տեսանյութ)
11008:54
«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
13903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
213Երեկ, 22:30
