«Այս հոդվածով հանվելու է ռուսական 102-րդ ռազմաբազան»․ Նաիրա Զոհրաբյան

ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, ըստ որի, ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունները և հրապարակային կոչերը կպատժվեն 12-15 տարի ժամկետով: «Ես ապշած եմ, երբ լուրջ քաղաքագետներ վերլուծում են և ասում, որ Նիկոլը ինքը իր դեմ հոդված է բերում, ո՛չ, այս հոդվածը ներառվելու է Քրեական օրենսգրքում, սա 102-րդ ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու համար է, որ Նիկոլը մեկ-երկու սադրանք կազմակերպի և ասի, որ ռուսական բազայի գոյությունը վտանգում է ՀՀ ինքնիշխանությունը։ Եթե Ռուսաստանը խաղաղապահներին ու ռազմաբազան հանեց, դա լինելու է ցեղասպանություն»,- ասել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ ինքը չի թերագնահատում ԵՄ դիտորդական առաքելության դերը, բայց նրանք քաղաքացիական անձինք են, և բնականաբար, դա չի կարող փոխարինել ռուս խաղաղապահների ներկայությունը։

«Ո՞վ կպատկերացներ, որ Ազգային հերոսին կդնեն Նաիրի Հունանյանի հետ նույն հարթության մեջ»․ Թաթուլ Հակոբյան
900:42
ԱԺ հինգ պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրին
2400:36
«Օր առաջ բարոյական սահմանազատում պետք է անցկացվի»․ Հայկ Դեմոյան
5300:06
«Քանի՞ հոգու պետք է ձերբակալեն, որ ընդդիմությանը հասու լինի՝ առանձին-առանձին դատապարտված են պարտության»․ Արեգ Սավգուլյան
60Երեկ, 23:30
«Առաջիկայում, որ ադրբեջանական տառերը սովորի, մանկապարտեզի հանդեսը կլինի»․ Էդգար Ղազարյան
68Երեկ, 23:18
Պաշտոնից ազատվել են Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարները
78Երեկ, 22:54
«Երբ ընդդիմադիրներն առաջադրվում են ՏԻՄ ընտրություններում, ինքնաբերաբար դառնում են մահապարտ»․ Գեղամ Մանուկյան
80Երեկ, 22:36
«Լուրջ հիմքեր կան կասկածելու, որ գործով տեղի է ունեցել քաղաքական միջամտություն»․ Վարդուհի Սարգսյան
85Երեկ, 22:18