Ալեն Սիմոնյանը՝ Զատուլինի և Մարգարիտա Սիմոնյանի մուտքի արգելքի մասին

«Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ և ՀՀ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած, հայտարարություններ արած յուրաքանչյուր անձ, անկախ նրանից այլ երկիր կներկայացնի, թե ոչ, բնական է ՀՀ-ն չի կարող դրան անտարբեր լինել: Հայաստանի Հանրապետությունը մեզ համար կարմիր գիծ է և իր սահմանները մեզ համար կարմիր գիծ են: Ուստի բոլոր ընկերները և գործընկերները պետք է հաշվի նստեն այդ իրողության հետ»,-լրագրողների հետ զրույցում նշեց Ա. Սիմոնյանը՝ անդրադառնալով ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելելու որոշմանը:
Հարցին՝ Մարգարիտա Սիմոնյանի մուտքը ՀՀ ևս արգելվե՞լ է, ԱԺ նախագահն ասաց․ «Ես ինֆորմացիա չունեմ, բայց չեմ բացառում, որ թե՛ ինքը, թե՛ իր ամուսինը, թե՛ հայկական ազգանուններով տարբեր գործակալներ և մանկուրտներ, տարբեր մարդիկ, ովքեր ՀՀ նկատմամբ անհարգալից վերաբերմունք կդրսևորեն, ՀՀ անկախության, նախկին ղեկավարների նկատմամբ վիրավորական արտահայտություններ կանեն. ի դեպ՝ ընդդիմադիր գործընկերները շատ են փորձում տարբեր մարդկանց պաշտպանել, կարող է մի օր ջղայնանամ և պատմեմ, թե այդ մարդիկ մասնավոր զրույցներում ինչեր են ասում։ Խորհուրդ եմ տալիս ավելի քիչ պաշտպանել»:

«Ո՞վ կպատկերացներ, որ Ազգային հերոսին կդնեն Նաիրի Հունանյանի հետ նույն հարթության մեջ»․ Թաթուլ Հակոբյան
900:42
ԱԺ հինգ պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրին
2400:36
«Օր առաջ բարոյական սահմանազատում պետք է անցկացվի»․ Հայկ Դեմոյան
5300:06
«Քանի՞ հոգու պետք է ձերբակալեն, որ ընդդիմությանը հասու լինի՝ առանձին-առանձին դատապարտված են պարտության»․ Արեգ Սավգուլյան
60Երեկ, 23:30
«Առաջիկայում, որ ադրբեջանական տառերը սովորի, մանկապարտեզի հանդեսը կլինի»․ Էդգար Ղազարյան
68Երեկ, 23:18
Պաշտոնից ազատվել են Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարները
78Երեկ, 22:54
«Երբ ընդդիմադիրներն առաջադրվում են ՏԻՄ ընտրություններում, ինքնաբերաբար դառնում են մահապարտ»․ Գեղամ Մանուկյան
80Երեկ, 22:36
«Լուրջ հիմքեր կան կասկածելու, որ գործով տեղի է ունեցել քաղաքական միջամտություն»․ Վարդուհի Սարգսյան
85Երեկ, 22:18