Ռուս քաղաքագետները դժգոհում են Ռուբեն Վարդանյանից. «Հրապարակ»
![]() 963 Հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2022 թ., 09:30 «Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ ռուսական ու ադրբեջանական լրատվական հարթակներում գրվում է այն մասին, որ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին։ Բողոքը կապված է ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող «Մեծ խաղ» հաղորդման ժամանակ ռուս քաղաքագետների ու փորձագետների կողմից հակաադրբեջանական ելույթների հետ։ Մասնավորապես, ադրբեջանցիներին դուր չի եկել, որ հաղորդման ժամանակ ռուս փորձագետների կողմից Արցախը ներկայացվել է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինչը նշված է եղել նաև ներկայացված քարտեզում, որտեղ Արցախն առանձին միավոր է։ Ադրբեջանցիները կարծում են, որ ռուսներն աղավաղել են քարտեզը, ուստի որոշել են բողոքի նոտա հղել ՌԴ արտգործնախարարությանը։ Այս ամենը լայն արձագանք է ստացել նաև ռուս որոշ քաղաքագիտական շրջանակների կողմից, հատկապես նրանց, ովքեր Ռուսաստանում զբաղված են պրոադրբեջանական և հակահայկական լոբբինգով։ Նրանք, մեկը մյուսին հերթ չտալով, տելեգրամյան իրենց ալիքներով սկսել են քննադատել ռուսական «Առաջին ալիքի» վարած քաղաքականությունը, որը թույլ է տալիս իր եթերում հակաադրբեջանական հայտարարություններ անել, Արցախը համարել Հայաստանի մաս՝ պնդելով, որ դա հակասում է ՌԴ և անձամբ նախագահ Պուտինի պաշտոնական դիրքորոշմանը։ Ուշագրավն այստեղ, սակայն, այն է, որ պրոադրբեջանական լոբբիստների գրառումներում հատուկ շեշտադրում է արվում վերջերս Արցախի պետնախարար նշանակված «ռուսաստանյան» գործարար Ռուբեն Վարդանյանի անվան վրա։ Ռուս «պոլիտոլոգները» կարծում են, որ այս ամենը Ռուբեն Վարդանյանի ազդեցության «պատճառով» է տեղի ունենում, քանի որ նա կարողանում է իր լծակներով պրոհայկական քարոզչություն ապահովել ռուսական հեռուստաեթերում»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
