ՔՊ համագումարը՝ առավոտ-գիշերով. «Հրապարակ»
![]() 638 Ուրբաթ, 28 հոկտեմբերի, 2022 թ., 09:54 «Հրապարակ» թերթը գրում է․ «Վաղը՝ հոկտեմբերի 29-ին, Մարզահամերգային համալիրում կայանալու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը։ Մեկնարկը տրվելու է առավոտ-գիշերով։ Մեր տեղեկություններով, ժամը 9։00-ին նախատեսված է մասնակիցների գրանցումը, իսկ դա նշանակում է, որ առավոտյան ժամը 8-ից ՔՊ-ականներն արդեն պետք է տեղում լինեն։ Չնայած Նիկոլ Փաշինյանը պարբերաբար թմբկահարում է, թե մամուլն իրենց իշխանության ժամանակ ազատ է, քան երբևէ, սակայն «ամենաժողովրդավարական» իշխանությունը որոշել է լրատվամիջոցների համար փակ համագումար անել, ինչպես անում է Հայ հեղափոխական դաշնակցությունը, և ԶԼՄ-ներին չի հրավիրել։ Իհարկե, չի բացառվում, որ յուրային լրատվամիջոցներ ներկա գտնվեն, որ իշխանականների տոնն անցանկալի լրագրողները չփչացնեն տհաճ հարցերով։ Բայց կուսակցությունից ասացին, որ համագումարն ուղիղ հեռարձակվելու է՝ այն կապահովի կուսակցությունը։ Իսկ որոշել են առավոտ ծեգին գնալ համալիր, որ խուսափեն համալիրի մուտքի մոտ դարանակալող լրագրողների հետ հնարավոր հանդիպում-առերեսումներից։ Նշենք, որ համագումարի ընթացքում ՔՊ-ն նոր կանոնադրություն, ծրագիր ու վարչություն կընտրի, որոշել են վարչության թիվը կրճատել՝ սահմանելով 15»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
292Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
305Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
312Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
212Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
271Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
249Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
236Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
286Երեկ, 09:52
