«Գործող իշխանությունների «ներկայացումը» բաղկացած է երկու արարից». Աբրահամ Գասպարյան
![]() 1477 Ուրբաթ, 28 հոկտեմբերի, 2022 թ., 15:06 Լրագրող, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը 168 TV-ի եթերում անդրադարձել է ՀԱՊԿ-ից դուրս գալու՝ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին. «Ցանկացած քայլ, որը ՀՀ-ին կզրկի ռազմաքաղաքական անվտանգության թեկուզ սահմանափակ հնարավորությունից, դիտվելու է որպես քաղաքական մեծագույն արկածախնդրություն, որը տանելու է պետությունը տոտալ կոլապսի: Ես այստեղ չեմ քննարկում ՀԱՊԿ էությունը, կառուցվածքը, շատ պարզ է՝ մենք ընդամենը էժան զենք ենք գնում և սպաներին վերապատրաստվելու հնարավորություն ենք տալիս: Եվ սա ամենևին չի նշանակում, որ Հայաստանը չպետք է բարձրացնի շատ խնդիրների հարցը, իհարկե, պետք է խոսի, բայց ոչ այն տարբերակով, ինչ անցած 4.5 տարվա ընթացքում եղավ»: Գասպարյանը նկատեց՝ «Գործող իշխանությունների «ներկայացումը» բաղկացած է երկու արարից․ մինչպատերազմյան փուլի պատասխանատվությունն ամբողջությամբ բարդել նախկին իշխանությունների վրա, իսկ հետպատերազմյան շրջանում՝ մեղավոր նշանակել Ռուսաստանին: Սրանք պատմության մեջ մնալու են որպես անհաջողակներ, գրեթե Երևանի չափ տարածք կորցնելու համար են մեղադրվելու, և դա այն ժամանակահատվածում, որը սրանք կոչում են խաղաղության դարաշրջան»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
