Սոչիին ընդառաջ վերջնագիր է ներկայացվում Փաշինյանին. «Հրապարակ»
![]() 705 Շաբաթ, 29 հոկտեմբերի, 2022 թ., 09:42 «Հրապարակ»-ը գրում է. ««Եթե Հայաստանն ուզում է ընտրել հայ-ադրբեջանական կարգավորման վաշինգթոնյան տարբերակը, որում Արցախի նկատմամբ ճանաչվում է Ադրբեջանի ինքնիշխանությունը, ապա որևէ խնդիր չկա, և դա հայ ժողովրդի ու Հայաստանի ղեկավարության ընտրությունն է»,- այս մասին նախօրեին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Վալդայ» ակումբի փորձագետների հետ հանդիպման ժամանակ։ Խոսելով այն մասին, որ Հայաստանը ՌԴ-ի դաշնակիցն ու ռազմավարական գործընկերն է, նշել էր, որ Ռուսաստանը ողջունելի է համարում հայ-ադրբեջանական կարգավորման՝ խաղաղության պայմանագիր կնքելու օրակարգը, և հավելել, որ պետք է հաշվի առնել նաև Ադրբեջանի շահերը։ Պուտինի այս հայտարարությունը հայաստանյան շրջանակներն ընկալել են որպես վերջնագիր՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում նախատեսված եռակողմ՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումից առաջ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
