«Յուրաքանչյուրդ հիմա ունեք ընտրության հնարավորություն». Դավիթ Բաբայան

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի գրառումը․ «Մենք չենք շեղվելու մեր ճանապարհից, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Անթույլատրելի ենք համարում ժողովրդավարական Արցախը բռնապետական Ադրբեջանին ենթարկելու ցանկացած փորձ, մերժում ենք նաև ցանկացած նման առաջարկ։
Մենք դա ընդունում ենք որպես համամարդկային արժեքների ու միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և բարոյականության ոտնահարում։ Յուրաքանչյուրդ հիմա ունեք ընտրության հնարավորություն՝ կամ պատմության մեջ մտնել որպես անարժանապատիվ, փոքրոգի, թուլամորթ, վախկոտ, անհայրենասեր սերունդ, որը չկարողացավ տեր կանգնել իր աստվածային երկրին, կամ պատմության մեջ մտնել որպես սկզբունքային, խիզախ, հայրենասեր, իմաստուն սերունդ, որն իրականացրեց իր բիբլիական առաքելությունը և, չնայած բոլոր դժվարություններին, ապացուցեց, որ անհնարին է կոտրել, անարգել, ոտնահարել արցախցու, հայի պատիվը, պատմությունը, արժեքները։
Համոզված եմ, որ հենց այդպես էլ լինելու է։ Համոզված եմ, որովհետև մենք ունենք Եռաբլուր, ունենք Ծիծեռնակաբերդ, ունենք Շուշի, պատասխանատու են ապագա սերունդների և անմահացած հերոսների առաջ և վերջին հաշվով պետք է պատասխան տանք Աստծո առաջ»։

«Էդգար Ղազարյանն իրերը կոչել է իրենց անուններով»․ Վարդուհի Սարգսյան
1514:24
««Էդգար Ղազարյան» ուրվականը շրջում է հայոց պառլամենտում»․ Արթուր Ղամբարյան
3314:18
«Ընդդիմության կողմից իշխանության վրա ճնշում չկա»․ Ոսկան Սարգսյան
2414:12
«Թուրքիան հասկանում է, որ իրեն երբեք չեն ընդունի ԵՄ»․ Լավրով
4614:04
«Որպես խմբակցության ղեկավար՝ այս թեմային անդրադառնալո՞ւ եք»․ հարց՝ Նարեկ Կարապետյանին (տեսանյութ)
4213:48
«Ինքը հայ ա, ես չեմ ուզում իրեն ատել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
5013:42
«Իրանը շարունակում է միջնորդների միջոցով բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ»․ Թաիլանդում Իրանի դեսպան
8713:30
«Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք»․ Գագիկ Ծառուկյան
5413:30