«Դիմում եմ քաղաքական մեծամասնությանը. Նիկոլին պաշտպանելու ժամանակը չէ». Իշխան Սաղաթելյան
![]() 583 Երկուշաբթի, 31 հոկտեմբերի, 2022 թ., 12:42 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօրվա ասուլիսի ընթացքում կոչ է արել միանալ նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի հրապարակում անցկացվելիք «Դիմադրության» շարժման հանրահավաքին։ Նրա խոսքով՝ այն միասնության հանրահավաք է, միասնություն Արցախի ինքնիշխանության, ՀՀ տարածքային ամբողջականության և անվտանգության շուրջ։ «Այն հրավիրել է «Դիմադրության շարժումը», բայց այն հայ ժողովրդի հանրահավաքն է։ Հստակ արձանագրվելու է, որ ՀՀ իշխանությունները չունեն որևէ մանդատ երկիրը նոր զիջումների և կորուստների տանելու, չունեն լեգիտիմ իրավունք, իրավասություն ստորագրելու որևէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Այն քաղաքական, կուսակցական հանրահավաք չի, համազգային հանրահավաք է՝ հանուն Արցախի և Հայաստանի։ Դիմում եմ քաղաքական մեծամասնությանը՝ Նիկոլին պաշտպանելու ժամանակը չէ, պաշտպանելով նրան՝ զոհաբերում եք Հայաստանը և Արցախը, դեռ ուշ չէ, խելքի եկեք»,- ասել է Սաղաթելյանը։ «Շատ բնական է, երբ ձգտում են խաղաղության, բայց սրանց առաջարկածը խաղաղություն չէ»,- հավելել է ՀՅԴ-ական գործիչը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
