«Երկրի անվտանգության ռեսուրսը մի փնտրեք դրսերում». Վարդ Սիմոնյան
![]() 171 Երկուշաբթի, 31 հոկտեմբերի, 2022 թ., 15:54 Լրագրող Վարդ Սիմոնյանը գրում է. «Ղարաբաղյան կլանը մի շփոթեք արցախցիների հետ, արցախցիները քիչ չեն տուժել այդ կլանի պարագլուխների ձեռքը։ Իսկ ընդհանրապես, Արցախն այսպիսի հուժկու հանրահավաքներ պիտի աներ ոչ միայն այսօր, այլ՝ մարտի 1-ին, հոկտեմբերի 27-ին, ապրիլի 12-ին․․․ ոչ լեգիտիմ ընտրությունների, քաղաքական սպանությունների, կոռուպցիոն բոլոր սկանդալների առթիվ՝ ձայնակցելով ՀՀ-ում բարձրացված արդարության ձայնին։ Այնինչ, արդարության ձայնը խեղդողների և մեզ ջարդուխուրդ անողների առաջին շարքերում մենք տեսնում էինք Արցախից Երևան բերված մատյան գնդերի՝ որպես կլանի կենդանի վահան։ Սա այն ողբերգությունն էր, որը, ի վերջո, հանգեցրեց երկու պետականության զրո անվտանգության ռեժիմի, Շուշիի և Հադրութի կորստի, ՀՀ-ում հարյուրավոր կորսված ստրատեգիական դիրքերի։ Երբ կերան մեր հազարավոր որդիների միսը՝ ծամելով երկրի ոսկորն ու ծուծքը․․․․ Եվ ազնիվ եմ ասում՝ երկրի անվտանգության ռեսուրսը մի փնտրեք դրսերում՝ երազելով մի ամբողջ Արցախ, հետագայում ՀՀ-ն էլ հետը զոռով խոթել խելապակասության ախտանիշով բռնկված մոլագարի գրպանում։ Անվտանգության ռեսուրսը հենց Ղարաբաղյան կլանի գրպանում է՝ բարի եղեք թափ տալ նրանց գրպանները և կորզել տասնամյակների այն ահռելի թալանը, որ կատարվել է երկու պետականություններից՝ պետական և հասարակական ինստիտուտները հասցնելով բանկրոտի։ Իսկ միմյանց թիրախավորելը, իսկապես անպտուղ զբաղմունք է․ այս էլ 30 տարի ՀՀ-ում և Արցախում, մեծ հաշվով, իշխանափոխություն չի եղել և առանձին անձանց պարզ հերթագայությունը, առավելևս՝ այս հեղափոխության իմիտացիան թող ձեզ շփոթի չմատնի․ Նիկոլն ավելի շուտ զոհն է այն պետական մեքենայի, որը թալանվել էր անխնա և դատապարտված էր վաղ թե ուշ վթարվելու։ Այլ բան է, որ դժվար մի երկրորդը գտնվեր, որը պիտանի լիներ այսպիսի կեղտոտ խաղի՝ Քոչարյանի նեխած դիակը վերակենդանացնելով, ռուսական ռուլետկայի խաթեր սորոսականներով պառլամենտ լցնելով, ԱՄՆ-ի ու Թուրքիայի պես քոքված դիվանագիտությանն իր կարճ խելքով իբր ֆռռացնելով, ղարաբաղյան կլանի աղերսանքով իրեն իշխանության բերած Պուտինին իբր ընդդիմանալով։ Կանգնեք․․․․․ սրիկանե՛ր, դադարեցրեք այս թամաշան՝ դուք խաղադրույքի եք դրել մեր հայրենիքը։ Բավական է երկիրը դիրքավորել որպես մեկ վեկտորից կախյալ իզգոյ ռեժիմ՝ նրան ռուսների վրա վաճառելով որպես դալալ պետություն, որը ջհուդամասոնաթրքական խոռոչում մեզնով է կազմակերպում իր աշխույժ առևտուրը։ Я от дедушки ушел, Я от бабушки ушел կալաբոկությունը չի կարող լինել արտաքին քաղաքական դոկտրին։ Բավական է․․.. Ժամանակն է ընկալել Հայաստանի աշխարհաքաղաքական արժեքը, թափ տալ ղարաբաղյան կլանի գրպանները և ամրացնել երկրի ճակատը։ Իսկ Սոչիից ոչ մի լուրջ բան մի՛ սպասեք, Պուտինի թամադայությամբ ընթացող որևէ սեղան և նրա վրա կնքնված որևէ թուղթ այլևս չի կարող միջազգային իրավական փաստաթղթի համարում ունենալ։ Մեր տարածաշրջանում ռուսական գերակայության բաժնետոմսերն այլևս վաճառված են․․․․․․ Եվ վերջում՝ հայրենիքի վաճառքը խմբակային, համազգային հանցագործություն է, ոչ մեկը չի կարող ծախել ձեր հայրենիքը, եթե դուք լռելյայն պարանոցին չեք դնում ձեր գլուխը։ Առատ աղոթք ձեզ, բայց մի բան հաստատ իմացեք՝ Հայաստանը հավերժ է, Հայաստանը հավերժ է․․․․․․․․․․․․»:
Աղբյուրը` Վարդ Սիմոնյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
11001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
16300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
351Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
811Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
422Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1091Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1013Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
878Երեկ, 14:24
