«Ռուսաստանը, Ադրբեջանի հետ միասին, Հայաստանի վրա է ճնշումներ գործադրելու». Դանիել Իոաննիսյան
![]() 571 Երեքշաբթի, 01 նոյեմբերի, 2022 թ., 09:42 ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. «Կանխատեսելիորեն ոչինչ չստորագրվեց Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կողմ է երկու ամիս առաջ ռուսական կողմի առաջարկած 15 կետանոց տարբերակին։ Նա հատուկ մի քանի անգամ ընդգծեց «15» թիվը, քանի որ հենց 15-րդ կետին էր դեմ Բաքուն (Ալիևն ուզում էր 14 կետով սահմանափակվեր)։ 15-րդ կետը վերաբերվում էր նրան, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը թողնվում է անորոշ ապագայի (ճշգրիտ ձևակերպումը չգիտեմ)։ Ինչպես և սպասելի էր, ըստ էության, Սոչիում Ալիևը, բովանդակային առումով, չհամաձայնվեց 15-րդ կետին, Փաշինյանն էլ չհամաձայնվեց 14 կետանի տարբերակին։ Արդյունքում ստորագրեցին հայտարարություն ոչինչի մասին, որ չստացվի, որ ոչինչ չեն ստորագրել։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը, որն այժմ Ադրբեջանի հետ ուրիշ ընդհանուր շահեր ունի (օրինակ՝ Մեղրիով միջանցք) և Արցախի կարգավիճակի կամ արցախահայության իրավունքների մասով Ադրբեջանի վրա, մեղմ ասած, որևէ ճնշում չի գործադրելու։ Փոխարենը, Ռուսաստանը, Ադրբեջանի հետ միասին, Հայաստանի վրա է ճնշումներ գործադրելու, որ Մեղրիի ճանապարհը հանձնվի իրեն։ Այստեղ պետք է միջնորդ, որը կստիպի Ադրբեջանին ճանաչել Ղարաբաղյան հակամարտության գոյությունն ու դրանից բխող քայլերի գնալ»։ Աղբյուրը` Դանիել Իոաննիսյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
