«Թեհրանում միջպետական, միջկառավարական փաստաթղթեր կստորագրվեն»․ Արտյոմ Երկանյան
![]() 860 Երեքշաբթի, 01 նոյեմբերի, 2022 թ., 10:24 Ինչպես հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Թեհրանում տեղի է ունենալու ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը: Լրագրող, հեռուստահաղորդավար Արտյոմ Երկանյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է սպասվող հանդիպմանը. «Վերջին անգամ ՀՀ վարչապետն այցով Իրանում է եղել անցած տարվա օգոստոսին, բայց դա աշխատանքային այց էր, այս այցը պաշտոնական է, ավելի բարձր մակարդակ ունի: Հայտնի է, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումը տեղի է ունենալու Սաադաբադ պատմամշակութային համալիրի տարածքում, և նրանց հանդիպումից հետո կկայանա մի շարք միջպետական, միջկառավարական փաստաթղթերի ստորագրում: Թե ինչ փաստաթղթեր են, առայժմ հայտնի չէ: Հայտնի չէ նաև պատվիրակության կազմը, ինչը կարող ենք վստահ ասել, որ վարչապետին ուղեկցելու է Տարածքային ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, քանի որ նրա այցն արդեն այսօր է սկսվել: Իսկ նոյեմբերի 7-9-ը Թեհրանում աշխատանքային այցով է լինելու ՀՀ ֆինանսների նախարարը: Արդյո՞ք պատվիրակության կազմում կլինի ՀՀ պաշտպանության նախարարը, առայժմ հայտնի չէ»,- ասել է նա: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
