«Հայաստանը պնդել է, որ Լեռնային Ղարաբաղ ձևակերպումը լինի փաստաթղթում, սակայն Ադրբեջանը չի համաձայնել». Մարուքյան
![]() 692 Երեքշաբթի, 01 նոյեմբերի, 2022 թ., 13:00 ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Սիվիլնեթ»-ի եթերում անդրադարձել է երեկ Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը․ «Պրահայի հայտարարությունը վերահաստատվեց Սոչիում, ինչը հայկական կողմի համար ընդունելի է։ Ադրբեջանի պլանն այն էր, որ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները Սոչիում կա՛մ փոխվեն, կա՛մ վերացվեն։ Սակայն հայկական կողմը կարողացավ հիմնավորել, որ Պրահայում հաստատված հայտարարությունը որևէ կերպ չի հակասում դրանից առաջ եղած բոլոր եռակողմ հայտարարություններին։ Ադրբեջանը չի ուզում, որ որևէ հարցով կոնկրետություն լինի, իսկ Պրահայի հայտարարությամբ կողմերը ճանաչում են երկուստեք սահմանները։ Ադրբեջանը ՀՀ սահմանները չի ուզում ֆիքսել»։ Մարուքյանը նաև ավելացրել է, որ Հայաստանը մինչև վերջ պնդել է, որ Լեռնային Ղարաբաղ ձևակերպումը լինի փաստաթղթում, սակայն Ադրբեջանը չի համաձայնել։ Լրագրողի դիտարկմանը, որ՝ «մի բան, որը պաշտպանում է Մոսկվան և Երևանը, Բաքուն ի զորո՞ւ է չեզոքացնել», Մարուքյանը պատասխանել է․ «Ի զորու է այնպես անել, որ դա չներառվի փաստաթղթում»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
