«Իսկ ինչո՞ւ Պուտինի բանակցային դիրքերը նույն Սոչիում, 2014 թ-ի եռակողմ հանդիպմանը, ուժեղ չէին»․ Վ․ Աթանեսյան
![]() 218 Չորեքշաբթի, 02 նոյեմբերի, 2022 թ., 03:12 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը գրում է. «Հայրենական ընդդիմության «ուղեղային կենտրոնը» նոր նարատիվ է շրջանառել․ Սոչիում Նիկոլ Փաշինյանի «պարտվողականության» պատճառով Պուտինի «բանակցային դիրքերը թույլ էին» և չկարողացավ պնդել, որ ամփոփիչ Հայտարարության մեջ ներառնվի ԼՂ կարգավիճակի հարցը։ Ենթադրենք՝ այդպես է։ Իսկ ինչո՞ւ Պուտինի բանակցային դիրքերը նույն Սոչիում 2014թ-ի դարձյալ եռակողմ հանդիպմանը ուժեղ չէին, չկարողացավ Ալիևին համոզել, որ ԼՂ կարգավիճակի հարցով հանրաքվե պետք է անցկացվի միայն ԼՂ բնակչության շրջանում, և Ադրբեջանը պարտավոր է անվերապահորեն ճանաչել արդյունքը՝ ինչպիսին էլ որ այն լինի։ Չէ՞ որ այդ ժամանակ Հայաստանի կեցվածքը պարտվողական չէր, Երևանը ԼՂ շուրջ հինգ շրջանների վերադարձը փոխկապակցում էր ԼՂ-ում հանրաքվեի անցկացմանը Բաքվի պաշտոնական համաձայնության հետ։ Ի դեպ, Սոչիի հանդիպման նախօրեին Պուտինը Հայաստանի իշխանություններին բավական կոշտ կշտամբեց այդ կեցվածքի համար և այսօրվա ստատուս-քվոյի պատճառ համարեց հենց «իր ճանապարհով գնալու» Երևանի անզիջում դիրքորոշումը»։ Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
11001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
16300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
351Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
811Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
422Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1091Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1013Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
878Երեկ, 14:24
