«Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումը մեծացրել է Սյունիքի բնակավայրերի խոցելիությունը». Տիգրան Աբրահամյան
![]() 234 Չորեքշաբթի, 02 նոյեմբերի, 2022 թ., 09:54 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումն էականորեն մեծացրել է Սյունիքի կոմունիկացիանների ու բնակավայրերի խոցելիությունը։ Տարբեր առիթներով անդրադարձել եմ Գորայք-Գորիս ճանապարհահատվածի՝ մի քանի ուղղություններով Ադրբեջանի առաջխաղացումներին և դրա ստեղծած մեծ սպառնալիքներին։ Բավականին վտանգավոր վիճակ է նաև Կապան-Ճակատեն-Շիկահող-Սրաշեն-Ներքին Հանդ-Ծավ հատվածում, այսինքն՝ Կապանն Իրանի հետ կապող երկրորդ մայրուղու ուղղությամբ։ Որքան էլ իշխանությունը հայտարարեց, որ ադրբեջանցիների՝ դեպի Ճակատեն գնացող ճանապարհի նկատմամբ վերահսկողությունից հետո նոր ուղիներ է կառուցում, այսօր փաստացի գործող, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհը ևս Ադրբեջանի խոցելիության դաշտում են։ Ի դեպ, սեպտեմբերյան հարձակման ժամանակ, այդ իրավիճակով պայմանավորված, այդ «այլընտրանքային» ճանապարհը չի օգտագործվել, որովհետև ադրբեջանցիները կրակ են բացել այդ հատվածով երթևեկող մեքենաների վրա։ Կապանից դեպի մի շարք գյուղեր՝ մինչև Ներքին Հանդ, Ծավ գնացող հանրապետական նշանակության մայրուղու մի հսկայական հատված ադրբեջանական տեսանելիության և խոցման դաշտում է։ Սա խնդիր է ինչպես պաշտպանական առումով, այնպես էլ Սյունիքի մի շարք բնակավայրերի բնականոն կյանքի ու զարգացման համար։ Հայաստանի պաշարումը շարունակվում է ու մեր շուրջ ձևավորվող օղակը սեղմվում է, իսկ իշխանության միակ զբաղմունքը սեփական տապալումները տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների ու միջազգային հանրության վրա բարդելն է»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
