ԱՄՆ-ը կնպաստի Երևանի և Բաքվի միջև բանակցություններին․ Նեդ Փրայս
![]() 676 Չորեքշաբթի, 02 նոյեմբերի, 2022 թ., 10:30 Ամերիկայի Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և երկու երկրների միջև բանակցություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը: «Մենք հավատում ենք, որ ուղիղ երկխոսությունը հարցերը լուծելու և կայուն խաղաղության հասնելու բանալին է: Ի դեպ, երկու երկրներն էլ հայտարարել են, որ ձգտում են այդ կայուն խաղաղությանը: Այսպիսով՝ մենք հաջորդ ամիսներին կշարունակենք ներգրավված լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ և գործընկերների հետ, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների միջոցով ընթացող բանակցություններին նպաստելու գործում»,- ասել է Փրայսը: Հարցին, թե կարո՞ղ են լինել ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազրույցներ կամ հանդիպումներ երկու երկրների ԱԳ նախարարների հետ, Փրայսը պատասխանել է. «Ես կարծում եմ այդ ամենը օրակարգում կա: Մենք կանենք այն, ինչը կհամարենք ամենաօգտակարը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման համար»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
