«Փաշինյանը պատահական չօգտագործեց «դժգույն, դժբախտ» բառերը». Նարինե Դիլբարյան
![]() 270 Չորեքշաբթի, 02 նոյեմբերի, 2022 թ., 15:06 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «Փաշինյանը Ռուսաստան-Իրան-Հավաքական Արևմուտք (ԱՄՆ) սուրանկյուն եռանկյան մեջ կտրուկ նետվում է մի ծայրակետից մյուսը, խաղի, եթե այդպես կոչենք դիվանագիտությունը, շատ անհաջող մարտավարություն է, հատկապես որ Հավաքական Արևմուտքը սուր անկյան գագաթն է, Իրանն ու ՌԴ-ն նույն գծի վրա են։ Բոլորի հետ ուղիղ հանդիպումների պահին անվերապահ խեղճությամբ համաձայնելն աղետաբեր սխալ է։ Վկան Սոչիի անգույն հայտարարությունը, որի միակ արդյունքը թերևս այն էր, որ ՌԴ-ն խաղից դուրս չէ և չի գա, Ադրբեջանը դեռ ատամները չի ջարդել, իսկ հայկական օրակարգը, երանգն ի սպառ բացակայում է, ոչ Արցախի կարգավիճակ, Լեռնային Ղարաբաղի պարզ շեշտադրում, ռազմագերի, պատանդառված հայերի վերադարձ։ Առջևում Երևանում կայանալիք ՀԱՊԿ նիստն է Պուտինի մասնակցությամբ, իսկ ՀՀ վարչապետի միակ գործելակերպը հայկական օրակարգի հարցերի գոնե քայլ առ քայլ առաջ մղելու փոխարեն, գործըներային հարաբերությունների վերահաստատման փոխարեն հախուռն համաձայնողականությունն է՝ իբր ժամանակ շահելու մտադրությամբ, բայց այդպես չի լինում՝ խնդիրներից չես թաքնվի, քո փոխարեն օտարները չեն լուծի դրանք մեր շահերի հավասարակշռմամբ։ Բառերն ուժ ունեն, Փաշինյանը պատահական չօգտագործեց «դժգույն, դժբախտ» բառերը, բայց դրանք ընդհանրանում են և հետապնդում…..»: Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
