«Ըստ իրանական մամուլի՝ Քաջարանի թունելի կառուցման աշխատանքները կսկսվեն գալիք տարվա գարնանը»․ Արտյոմ Երկանյան
![]() 247 Չորեքշաբթի, 02 նոյեմբերի, 2022 թ., 15:48 Լրագրող, հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հանդիպմանը, որի ժամանակ քննարկվել է Քաջարանի թունելի կառուցման հարցը․ «ՀՀ պաշտոնական աղբյուրները որևէ հստակ տեղեկություն այս հարցի վերաբերյալ չեն տարածում, բայց իրանական «ԻՌՆԱ» պետական լրատվական գործակալությունը պաշտոնապես հաստատում է տեղեկությունն այն մասին, որ ձեռք է բերվել համաձայնություն Քաջարանի կամուրջը կառուցելու մասին, և հստակ ժամկետ է հիշատակվում, որ շինարարական աշխատանքները կսկսվեն գալիք տարվա գարնանը: Ըստ Թեհրանի մամուլի՝ հավանաբար հենց իրանական ընկերություններն են կառուցելու այդ թունելը: Թունելը զգալիորեն կհեշտացնի Իրանից ՀՀ բեռնափոխադրումները, այն 7.2 կմ երկարություն կունենա, և կառուցվելու է Մեղրիի ոլորանների հատվածում: 12 կմ-ով կկարճացնի ճանապարհը և ամենակարևորը՝ այն շրջանցելու է վտանգավոր հատվածը, որը ձմռանը հաճախ փակվում է ձնաբքերի պատճառով»,-մանրամասնել է Երկանյանը։ Երկանյանը նաև ավելացրել է․ «Այդ թունելը կառուցելու որոշումը կայացվել էր դեռևս 2000 թվականին։ 20 տարի անց միայն կմեկնարկեն այդ աշխատանքները, այն էլ դեռ պետք է համոզվենք, որ իսկապես մեկնարկելու են»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
