Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Նիկոլաբարո ցանկացած առաջարկ Երրորդ նախագահի կողմից ստանալու է կոշտ մերժում». Ռուբեն Մելիքյան

«Նիկոլաբարո ցանկացած առաջարկ Երրորդ նախագահի կողմից ստանալու է կոշտ մերժում». Ռուբեն Մելիքյան
207
Հինգշաբթի, 03 նոյեմբերի, 2022 թ., 00:06

Կարօ Փայլանի նախաձեռնությամբ Սերժ Սարգսյանի հետ նրա հանդիպումն ընդդիմադիր որոշ գործընկերների կողմից ենթարկվեց քննադատության։ Մինչդեռ առկա է տեղեկություն այն մասին, որ նիկոլի հետ գործակցելու՝ Փայլանի առաջարկը կոշտ ձևով մերժվել է։
Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ նիկոլաբարո ցանկացած առաջարկ Երրորդ նախագահի կամ Երկրորդ նախագահի կամ ընդդիմության մյուս առաջնորդների կողմից ստանալու է կոշտ մերժում։
Այս պայմաններում ի՞նչ իմաստ ունի «փոթորիկ սարքել մի բաժակ ջրում»։ Շատ տգեղ է ու ոչ գործընկերային։ Դա վստահաբար չի բխում միասնական ընդդիմության շահերից»:

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան