«Ո՞ր զանգվածն է պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը». Լևոն Շիրինյան
![]() 215 Հինգշաբթի, 03 նոյեմբերի, 2022 թ., 16:48 Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը գրել է. «Թշվառ գողապետականները Ընդդիմության աթոռները զավթած հակապետական գործիչները կրկին հանրահավաք են կազմակերպել, որը տեղի կունենա նոյեմբերի 5-ին։ Եկեք հասկանանք, թե մշտապես որ զանգվածն է հավաքվում և պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. 1) ղարաբաղյան կլանը, որի մեջ մտնում են ՀՀ և ԱՀ բոլոր նախկին նախագահները, ովքեր աղքատության եզրին են հասցրել Հայաստանն ու Արցախը 2) ՀՀ նախկին պաշտոնյաները, ում պաշտոնի էին նշանակում մի նպատակով՝ գողանալ հայ ժողովրդից, հարստանալ և ավելի հարստացնել իրենց այդ պաշտոններին նշանակողներին 3) ԱԱԾ֊ն խոպանի դուքյան դարձրած նախկին պաշտոնյաները 4) կաթողիկոս Գարեգինն իր շքախմբով 5) շոու բիզնեսի «կարկառուն» դեմքերը, ովքեր դերեր են ստացել, համերգների մասնակցել, վաստակավոր արտիստի, երգչի, գործչի կոչումների են արժանացել՝ օգտագործելով բոլոր հնարավոր ճանապարհները, օրինակ՝ անկողինը, բայց ոչ տաղանդը, որը, ի սկզբանե, չեն էլ ունեցել 6) բոլոր նախկին բարձրաստիճան թալանչի պաշտոնյաների հովում աճած զավակներն ու հարազատները, ովքեր անմիզապահության կամ սեռական սխալ կողմնորոշման համար բանակից ազատվել են 7) գեներալիտետը, ովքեր 30 տարի զբաղված են եղել բանակի թալանով 8) բիզնեսմեններ, ովքեր երկար տարիներ հարկային տեսուչին կաշառք տալու շնորհիվ, հարկեր չեն վճարել կամ շատ չնչին տոկոս են վճարել 9) դպրոցի այն տնօրենները, ովքեր պաշտոնն օգտագործել են հարստանալու համար 10) ուսուցիչների մի հատված, ովքեր դեմ են արտահայտվում ատեստավորմանը, իրականում թաքցնելով, որ չունեն համապատասխան գիտելիքներ 11) մոլորված երիտասարդներ, ում պապաները բանակից ազատել են և համոզել, որ թե՛ ռոբերտ քոչարյանը, թե՛ սերժ սարգսյանն իրական հերոսներ են 12) ՀՅԴ, ՀՀԿ և նրանց մետաստազ կուսակցությունները 13) լրագրողական համայնքի զգալի մասը, ովքեր սպասարկում են նախկին իշխանությունների շահերը 14) Ռուսաստանի հայկական համայնքը՝ արա աբրահամյանի, կաթողիկոսի եղբայր եզրասի և այլ մաֆիոզ օլիգարխների գլխավորությամբ 15) Ռուսաստանում բնակվող հայերի մի զանգված, ովքեր երկրից փախել են ռոբերտ քոչարյանի և սերժ սարգսյանի օրոք վատ ապրելու պատճառով, Հայաստանը, Արցախն ու զինվորին հիշում են միայն կենացների ժամանակ, բայց չգիտես՝ ինչու վարչապետ Փաշինյանի հրաժարականն են պահանջում 16) 5000 դրամանոցները 17) մշտապես բողոքող զանգվածը, որը երբեք ոչ մի բանից գոհ չէ 18) ղարաբաղցիների մի մասը, ովքեր առավոտյան ՀՀ կառավարության տրամադրած գումարը վերցնում են, ցերեկը՝ մոլերում ծախսում, երեկոյան՝ վարչապետի հրաժարականը պահանջում։ Այն ղարաբաղցիները, ովքեր պատերազմի առաջին օրից փախել են Արցախից 19) 6-րդ պալատի էլիտար բրիգադը»: Աղբյուրը` Լևոն Շիրինյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
