«Արցախցին ոչ թե ընդունում է խնդրի լուծման ռուսական տարբերակը և մերժում արևմտյանը, այլ պարզապես առաջ է տանում իր տեսլականը»․ Կարեն Միրզոյան
![]() 265 Հինգշաբթի, 03 նոյեմբերի, 2022 թ., 10:42 Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը 168 TV-ի եթերում խոսել է ՀՀ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության մասին․ «ՀՀ իշխանությունների կողմից արվում են հակասական հայտարարություններ, որոնք հնչեցվում են ընդամենը օրվա զարգացումներին ի պատասխան. հայտարարություններն արվում են՝ հիմքում չդնելով որևէ երկարաժամկետ զարգացում, և այս իշխանության վարած արտաքին և ներքին քաղաքականությունը հենց այդպիսին է։ Չեմ կարծում, որ այն տեսակետը, որն Արցախի հարցում արտահայտում է այս իշխանությունը, արտահայտում է ամբողջ հայ ժողովրդի կարծիքը»։ Միրզոյանը նաև նկատել է․ «Արցախցին այսօր ոչ թե ընդունում է իր խնդրի լուծման ռուսական տարբերակը և մերժում արևմտյանը, այլ պարզապես առաջ է տանում իր տեսլականը՝ ապրել Ադրբեջանի կազմից դուրս: Ուստի վտանգավոր է այն հարցադրումը, թե Արցախի հարցի կարգավորման հարցում առաջարկվող տարբերակներից ո՞րը պետք է ընտրել։ Այդ հարցադրումը Արցախի խնդիրը տեղափոխում է մեծ տերությունների մրցակցության դաշտ, ինչը կարող է մեզ համար ունենալ վտանգավոր հետևանքներ։ Պետք է հիշել, որ խոսքը նրա մասին է, որ արցախցին չի ցանկանում զիջել իր այն նվաճումները, որոնք ձեռք է բերել իր զավակների արյան գնով, և որոնք հիմա իր ձեռքից փորձում են տանել բռնի ուժով»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
