Վահագն Հովակիմյանի որդիները բանակում չեն ծառայել. «Ժողովուրդ»
![]() 220 Ուրբաթ, 04 նոյեմբերի, 2022 թ., 09:12 Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահ, ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանի երկու որդիները Հայոց բանակում չեն ծառայել: «Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 21-ին պաշտոնական գրություն էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն և ուղղել հետևյալ հարցերը. «Արդյոք Միսակ Վահագնի Հովհակիմյանը և Նարեկ Վահագնի Հովհակիմյանը անցե՞լ են պարտադիր զինվորական ծառայություն, թե՞ ոչ։ Եթե այո, ապա որտե՞ղ և ե՞րբ։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ և ի՞նչ հիմքով»: «Եվ, ահա, նոյեմբերի 3-ին ստացանք Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի անունից պատասխան, որում ասվում է. «Հայտնում եմ, որ Միսակ Վահագնի Հովակիմյանը և Նարեկ Վահագնի Հովակիմյանն օրենքով սահմանված հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից»: Միևնույն ժամանակ հղում անելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին՝ ՀՀ ՊՆ-ն մերժել է տրամադրել ԿԸՀ նախագահի որդիների՝ բանակից ազատման պատճառները: Անկախ պատճառներից՝ պետք է արձանագրենք, որ եթե Վահագն Հովակիմյանը իշխանական պատգամավոր չլիներ, դժվար թե նրան հաջողվեր որդիներին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
