Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Եթե Քոչարյանն ուզում է Փաշինյանի հեռացումը, նախ պետք է հեռանա ինքը». Սուրեն Սուրենյանց

«Եթե Քոչարյանն ուզում է Փաշինյանի հեռացումը, նախ պետք է հեռանա ինքը». Սուրեն Սուրենյանց
621
Ուրբաթ, 04 նոյեմբերի, 2022 թ., 09:42

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Եթե Քոչարյանն ուզում է Փաշինյանի հեռացումը, նախ պետք է հեռանա ինքը
Ցավում եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը մի քանի ճշմարտություններ այդպես էլ չգիտակցեց.
▪︎ «Բանկցողին փոխենք, որ ժամանակ» շահենք բանաձևը բացահայտում է հարթակի ընդդիմության պրիմիտիվ պատկերացումները քաղաքականության մասին՝ ընդամենը լեգիտիմացնելով Փաշինյանի լուզեր իշխանությունը: Պատերազմում պարտված երկիրը ժամանակ ու պատրանքային հնարավորություններ փնտրելու ռեսուրս չունի, նրա խնդիրը՝ հնարավորինս քիչ ռիսկերով ու կորուստներով խաղաղության պայմանագիր կնքելն է:
▪︎ Խորհրդարանական այսօրվա ընդդիմությունն՝ իրեն դիրքավորելով որպես ռուսամետ, ամենամեծ հարվածն է հասցնում Ռուսաստանի իմիջին, հայ-ռուսական հարաբերություններին՝ դրանք նույնացնելով քրեաօլիգարխիկ համակարգի ռեստավրացիայի հետ:
▪︎ Հարթակի ընդդիմությունը հետևություններ չի արել անցած տարվա խորհրդարանական ընտրությունների արդյունքներից՝ շեշտը դնելով բլիցկրիգային լուծումների մարտավարության վրա:
Եթե Ռոբերտ Քոչարյանն իրականում ուզում է Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումը, ապա դրա համար՝ ոչ թե պետք է շտապեր անոնսավորել իր մասնակցությունը վաղվա հանրահավաքին, այլ հայտարարեր քաղաքականությունից հեռանալու իր որոշման մասին»: