Իրանը Ռուսաստանին խնդրել է աջակցել իր միջուկային ծրագրին. #CNN
![]() 712 Ուրբաթ, 04 նոյեմբերի, 2022 թ., 18:48 ԱՄՆ հետախուզական ծառայությունները կարծում են, որ Թեհրանը Մոսկվայի օգնությունն է խնդրում իր միջուկային ծրագրին աջակցելու համար։ Իրանին անհրաժեշտ է լրացուցիչ պլան, եթե համաշխարհային տերությունների հետ երկարաժամկետ միջուկային համաձայնագիրը չիրականանա: Իրանը վառելիքի կարիք ունի իր միջուկային ռեակտորները սնուցելու համար. հավանաբար, Ռուսաստանի աջակցությունը կարող է է՛լ ավելի կրճատել Իրանի միջուկային զենքի, այսպես կոչված, «բեկման ժամանակը»: Այնուամենայնիվ, փորձագետները պնդում են, որ միջուկային զենքի տարածման վտանգը կախված է նրանից, թե որ ռեակտորի համար է միջուկային վառելիք պահանջվում: Բացի այդ, հայտնի չէ, թե արդյոք Ռուսաստանը համաձայնվել է օգնել։ Կրեմլը վաղուց հրապարակայնորեն դեմ է արտահայտվել Իրանի՝ միջուկային զենք ստանալուն։ Սակայն Թեհրանի առաջարկը եղել է երկու երկրների միջև աճող գործընկերության ֆոնին: Վաշինգթոնը պնդում է, որ Ռուսաստանը խորհուրդներ է տվել Իրանում բողոքի շարժումը ճնշելու վերաբերյալ։ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնը հայտարարել է, որ Իրանի հետ պայմանագիրն օրակարգում չկա: «Մենք աշխատում ենք գործընկերների հետ՝ բացահայտելու համար Իրանի և Ռուսաստանի միջև աճող կապերը և նրանց պատասխանատվության ենթարկելու համար: Մենք կտրականապես դեմ կլինենք ցանկացած համագործակցության, որը կհակասի զենքի չտարածման մեր նպատակներին», - ասել է Ուոթսոնը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
