Իշխանություններն Արցախ այցելելը փորձում են գաղտնի պահել․ «Հրապարակ»
![]() 578 Շաբաթ, 05 նոյեմբերի, 2022 թ., 10:14 «Հրապարակ» թերթը գրում է․ «Հոկտեմբերի 30-ին Արցախում նշվեց Արցախի ՆԳ նախարարության արտակագ իրավիճակների ծառայության հիմնադրման 30-ամյակը։ Արցախի ԱԻ պետական ծառայության պաշտոնական կայքում նշված է, որ տոնական միջոցառմանը մասնակցել են «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Հայաստանից»: Հատկապես ովքեր՝ չի ասվում: Մենք տեղեկացանք, որ Հայաստանից այդ միջոցառմանը մասնակցել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, սակայն այդ մասին ոչինչ չեն հաղորդել, այն դեպքում, երբ ՔՊ-ականները նույնիսկ տնից աշխատանքի և աշխատանքից տուն գնալն են լուսաբանում։ Նոյեմբերի 2-ին ԱԻՆ մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Փամբուխչյանը մասնակցել է Արցախում տեղի ունեցած միջոցառմանը, իսկ հարցին, թե ինչու այդ մասին չեն հաղորդել, պատասխանեց, թե շուտով հայտարարություն կտարածեն։ Նոյեմբերի 4-ի դրությամբ՝ միջոցառումից 5 օր է անցել․ ո՛չ ԱԻՆ-ի ֆեյսբուքյան էջում, ո՛չ պաշտոնական կայքում և ո՛չ էլ նախարար Փամբուխչյանի պաշտոնական էջում այդ այցի մասին որևէ հիշատակում չկա։ Արձանագրենք, որ այս իշխանությունների վախն Ադրբեջանից այնքան մեծ է, որ ոչ միայն չեն այցելում Արցախ, այլև այցելելիս էլ փորձում են գաղտնի պահել»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
