«ԱՀ պետական նախարարի պաշտոնից ազատվելու առթիվ կուզեի մի քանի կետ ընդգծել». Արտակ Բեգլարյանը՝ խորհրդական

Արցախի արդեն նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ,
Երեկ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով ազատվեցի ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ էստաֆետը փոխանցելով Ռուբեն Վարդանյանին: Կուզեի մի քանի կետ ընդգծել այդ առթիվ.
1. Շնորհակալ եմ Նախագահ Հարությունյանին՝ պետությանն ու ժողովրդին ծառայելու այս հնարավորության համար: Շնորհակալ եմ նաև պետական նախարարի աշխատակազմին և իմ բոլոր գործընկերներին՝ համատեղ ծառայության համար:
2. Ես պետնախարարի լիազորությունները ստանձնեցի ծանր պայմաններում՝ աղետալի պատերազմից ամիսներ անց՝ գիտակցելով պատասխանատվությանս չափը ժողովրդի, Նախագահի, գործընկերներիս ու հաջորդ սերունդների առջև:
3. Ճգնաժամային պայմաններում իմ լիազորությունների ու կարողությունների շրջանակներում կատարել եմ հնարավորինս խնդիրների օպերատիվ ու համակարգային լուծման ուղղությամբ: Թե որքանով եմ հաջողել ու ձախողել, թող գնահատեն ժողովուրդը, Նախագահը և գործընկերներս, սակայն կարծում եմ, որ նման ծանր պայմաններում Նախագահի գլխավորությամբ բավականին կարևոր ու ծավալուն աշխատանք է կատարվել կառավարության կողմից: Արածիս և չարածիս վերաբերյալ իմ հակիրճ գնահատականները ներկայացրել եմ երեկվա ասուլիսով»:

«Ո՞վ կպատկերացներ, որ Ազգային հերոսին կդնեն Նաիրի Հունանյանի հետ նույն հարթության մեջ»․ Թաթուլ Հակոբյան
900:42
ԱԺ հինգ պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրին
2400:36
«Օր առաջ բարոյական սահմանազատում պետք է անցկացվի»․ Հայկ Դեմոյան
5300:06
«Քանի՞ հոգու պետք է ձերբակալեն, որ ընդդիմությանը հասու լինի՝ առանձին-առանձին դատապարտված են պարտության»․ Արեգ Սավգուլյան
60Երեկ, 23:30
«Առաջիկայում, որ ադրբեջանական տառերը սովորի, մանկապարտեզի հանդեսը կլինի»․ Էդգար Ղազարյան
68Երեկ, 23:18
Պաշտոնից ազատվել են Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարները
78Երեկ, 22:54
«Երբ ընդդիմադիրներն առաջադրվում են ՏԻՄ ընտրություններում, ինքնաբերաբար դառնում են մահապարտ»․ Գեղամ Մանուկյան
80Երեկ, 22:36
«Լուրջ հիմքեր կան կասկածելու, որ գործով տեղի է ունեցել քաղաքական միջամտություն»․ Վարդուհի Սարգսյան
85Երեկ, 22:18