«Նոր Հայաստանում խոտն Արցախից թանկ է, իսկ բուսաբանական այգին՝ գերգաղտնի ստրատեգիական օբյեկտ». Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Նոր Հայաստանում խոտն Արցախից թանկ է, իսկ բուսաբանական այգին հանդիսանում է գերգաղտնի ստրատեգիական օբյեկտ:
Ուրեմն, Երևանի բուսաբանական այգու մուտքը վճարովի է: Այգում լուսանկարելը ևս վճարովի է: Մեկ ժամ լուսանկարելու համար անհրաժեշտ է վճարել 5000 ՀՀ դրամ: Տրամաբանությունը հուշում է, որ վճարելով մուտքի և լուսանկարելու համար, այցելուն պետք է վայելի հանգիստը: Սակայն այդքան էլ այդպես չէ: Պարզվում է, որ լուսանկարելու 5000-ոց «թույլտվությունը» չի տարածվում բուսաբանական այգու ամբողջ տարածքի վրա: Տարածքի զգալի հատվածում լուսանկարել չի կարելի: Ընդ որում, դրա մասին այցելուն նախապես չի զգուշացվում, լուսանկարելու արգելքը որևէ կերպ ներկայացված չէ, ըստ էության, քաղաքացիական պայմանագիր հանդիսացող մուտքի տոմսում: Ստացվում է, որ վճարելով լուսանկարելու համար, այցելուն չի կարողանում լիարժեք լուսանկարել: Վերջինս չի կարող ստանալ նաև վճարած և փաստացի չյուրացված գումարը: Մեծ հաշվով, այցելուն դառնում է շահախարդախության զոհ:
Այս պատմության մեջ պարզ չէ, թե ինչու բուսաբանական այգու որոշ հատվածներում չի կարելի լուսանկարել: Ակամա հիշեցի Իոաննիսյան Դանիելի քրոջը, որը, ըստ մամուլում առկա հրապարակումների, 2020թ պատերազմող Արցախում լրիվ անվճար լուսանկարում էր ռազմավարական օբյեկտներ և շինություններ։
Ստացվում է, որ Երևանի բուսաբանական այգին հանդիսանում է գերգաղտնի ստրատեգիական օբյեկտ, իսկ այգում աճող խոտն Արցախից 5000 անգամ ավելի թանկ է»:

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
156620.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
79619.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
88518.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
96516.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
106814.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
108713.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
126210.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
137407.10.2026, 01:06