«Սոչիի հայտարարությունում շատ կարևոր արձանագրում կա». Ռուբեն Ռուբինյան
![]() 684 Երկուշաբթի, 07 նոյեմբերի, 2022 թ., 11:30 Մեկ շաբաթ առաջ Սոչիում Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունում վերահաստատվեց Պրահայի քառակողմ հայտարարության այն հատվածը, ըստ որի՝ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի պայմանագրի և պրոտոկոլների հիման վրա, ինչը կարևոր փաստ է։ «Ազատությանը» տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ «Սա շատ կարևոր է հայկական կողմի համար, որովհետև նաև ֆիքսում է, որ դելիմիտացիան երկու երկրների միջև պետք է տեղի ունենա այս հիմքով»,- ընդգծել է Ռուբինյանը՝ հավելելով.- «Հիշում եք, որ Ադրբեջանից մինչ այս հնչում էին որոշակի ապակառուցողական հայտարարություններ ինչ-որ պատմական քարտեզներով, կամ ինչ-որ անհայտ քարտեզներով դելիմիատիացիա անելու մասին, և այս երկու հայտարարություններով՝ Պրահայի և Սոչիի, ֆիքսվում է, որ կա սահման Հայաստանի և Ադրբեջանի միջև, և դա նախկին խորհրդային հանրապետությունների միջև սահմանն է, և այդ հիմքով պետք է տեղի ունենա դելիմիտացիան»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
