«Իրար փոխկապակցված սպառնալիքների շղթա, որն Ադրբեջանն առանց խոչընդոտի առաջ է մղում». Տիգրան Աբրահամյան
![]() 699 Չորեքշաբթի, 09 նոյեմբերի, 2022 թ., 10:24 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանը հստակեցրել է իր դիրքորոշումն Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների մանդատի վերաբերյալ՝ նշելով, որ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ սահմանված 5-ամյա ժամկետը հարգում են, միաժամանակ ակնարկում, որ այդ ժամկետի ավարտից հետո չեն պատրաստվում իրենց համաձայնությունը տալ մանդատի երկարաձգման առումով։ Սրան զուգահեռ Ադրբեջանից մեղադրանքներ են հնչում Հայաստանն Արցախին կապող միջանցքի, իսկ իրականում՝ ճանապարհի անվտանգության վերաբերյալ՝ ՌԴ-ին ուղիղ մեղադրելով հումանիտար բեռի անվան տակ Արցախին զենք/զինամթերք/սպառազինություն մատակարարելու մեջ։ Սրանով ինչ-որ փուլի համար հիմք է նախապատրաստվում կա՛մ ճանապարհը փակելու, կա՛մ ճանապարհին ադրբեջանական անցակետ տեղակայելու համար։ Եվ շարքի երրորդ խնդիրը. Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Հայաստանն Արցախին կապող և Ադրբեջանից ՀՀ տարածքով դեպի Նախիջևան գնացող երթուղին պետք է ունենան նույն կարգավիճակը։ Այսինքն՝ եթե ՀՀ-ն միջանցք չի տրամադրում, ապա Արցախը Հայաստանին կապող ուղին ունենալու է զուտ ճանապարհի կարգավիճակ՝ Ադրբեջանին ուղիղ վերահսկման տակ։ Իրար փոխկապակցված սպառնալիքների շղթա, որն Ադրբեջանն առանց խոչընդոտի առաջ է մղում և որի հակազդման ուղղությամբ ՀՀ իշխանությունը որևէ լուրջ քայլ չի ձեռնարկվում՝ սրանով նոր վտանգ ստեղծում մարդկային ու տարածքային կորուստների համար»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
