«Վաշինգթոնը չի կարող պարտադրել, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը». Նեդ Փրայս

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի վերջին հանդիպմանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նեդ Փրայսն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ երկու երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն են ընդունել, ինչը, նրա խոսքով, բավական դրական ազդակ է:
«Հանդիպման ժամանակ արտգործնախարարները պայմանավորվել են արագացնել բանակցությունները և առաջիկա շաբաթներին կազմակերպել ևս մեկ հանդիպում։ Նրանք իրենց երախտագիտությունն են հայտնել պետքարտուղար Բլինքենին, ամերիկյան կողմին՝ երեկվա քննարկումները կազմակերպելու համար։ Պետք է նշեմ, որ պետքարտուղար Բլինքենը երեկ ներգրավված էր քննարկումներում, սակայն օրվա ընթացքում երկու կողմերը հնարավորություն ունեին հանդիպելու և փորձելու հարթել իրենց տարաձայնությունները, որոշ դեպքերում՝ առանց Միացյալ Նահանգների ակտիվ մասնակցության», – նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:
Փրայսը դարձյալ ընդգծել է կողմերի միջև ուղիղ երկխոսության կարևորությունը:

«Պաշտոնապես առաջարկում եմ՝ ես և Սամվել Կարապետյանը նստում ենք, ուղիղ եթերում հայերեն շարադրություն ենք գրում». Ռուբեն Ռուբինյան
1410:30
«Եթե խաղաղություն չլիներ, կողմերն իրար չէին տեղեկացնի, որ՝ մեր մոտից զինվոր ա կորել, կարո՞ղ ա ձեր մոտ ա». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
2110:24
«Քառօրյայի օրակարգում հակասահմանադրական հարց կա». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
4410:12
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3610:00
«Իրանը հակամարտության ընթացքում կարող է ոչնչացնել Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն»․ Թրամփ (տեսանյութ)
11009:43
Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար. «Հրապարակ»
5309:18
Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ»
6109:12
ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ»
5509:06