«Զբաղված է աճպարարությամբ՝ Մոսկվայից մինչև Բրյուսել». Տաթևիկ Հայրապետյան
![]() 285 Ուրբաթ, 11 նոյեմբերի, 2022 թ., 00:06 Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը 168 TV-ի եթերում անդրադարձել է օկուպացված Շուշիում նոյեմբերի 8-ին Ալիևի ելույթին և հայկական կողմից տրված պատասխանին․ «Այս իշխանությունները իրավիճակին անհամարժեք են։ Ալիևը հստակ իր նպատակների մասին ասում է. լավ՝ էլ ի՞նչ պետք է ասի, որ հասկանան, որ Ադրբեջանը Հայաստանի համար սպառնալիք է, և դա չհասկանալով՝ գնալու ենք նորից կապիտուլյացիայի, որովհետև, եթե գնում ես թղթի ստորագրման մի պետության պայմաններով, որը հարձակվել է քեզ վրա և քո նկատմամբ դիմել է ռազմական հանցագործությունների, քո վիճակը ավելի ես վատթարացնելու՝ զուգահեռաբար ամրագրելով ներկայիս ծանր վիճակդ։ Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարությունն այն մասին էր, որ ո՛չ ռուսական, ո՛չ վաշինգթոնյան տարբերակ ինքը չի ստորագրելու, որովհետև այդ տարբերակներից որևէ մեկը չի բավարարում իր առավելապաշտական նկրտումները։ Փոխարենն այս ընկալմամբ իշխանությունը զինի բանակն ու պատրաստվի պատերազմի՝ դա կանխելու նպատակով, զբաղված է աճպարարությամբ՝ Մոսկվայից մինչև Բրյուսել։ Ադրբեջանը նախապատրաստում է գործողություններ ոչ միայն ՀՀ, այլ նաև Արցախի ուղղությամբ։ Ադրբեջանը, որ անգամ պարտված վիճակում չի գնացել խաղաղ կարգավորման, հիմա ինչո՞ւ պետք է դրան գնա։ Ալիևի հետ Փաշինյանն աճպարարություն է անում, նրա տված խոստումների գինը վճարելու է պետությունը, հայ ժողովուրդը»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
