«Հնդկաստանը պատրաստվում է գերարդիական ATAGS հրանոթներ մատակարարել ՀՀ-ին». Չալաբյան
![]() 231 Հինգշաբթի, 10 նոյեմբերի, 2022 թ., 15:18 Քաղաքական-հասարկական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՍՊԱՌԱԶԻՆՎԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ Հնդկական մամուլի տվյալներով՝ Հնդկաստանի Բարաթ ընկերությունը պատրաստվում է առաջիկա երեք տարիներին մոտ 150 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով գերարդիական ATAGS հրանոթներ մատակարարել Հայաստանին։ Ճշգրիտ թվի մասին չի խոսվում, բայց ենթադրաբար, խոսքը կարող է գնալ 60-70 այդպիսի հրանոթների և նրանց ռազմամթերքի մասին։ Այս հրանոթները կրակում են 155 մմ կալիբրի արկեր, ունեն մինչև 48 կմ կրակային հեռահարություն (իր տեսակի մեջ լավագույնն է աշխարհում), մինչև 5 արկ րոպեում, և իրենց տեխնիկական տվյալներով, լավագույններից են աշխարհում։ Հրանոթներն արդեն փորձարկված են լեռնային մարտական գործողությունների պայմաններում, և իրենց բավական լավ են դրսևորել, ներկայումս 150 այդպիսի հրանքոթ գտնվում է հնդկական բանակի զինանոցում։ Նախկինում Հայաստանն արդեն Հնդկաստանից գնել էր նաև հակահրետանային տեղորոշման «Սվազի» արդիական ռադարային համակարգեր, նրանք կարող են օգտագործվել այս հրանոթների հետ համակցության մեջ, և բարձրացնել նրանց խոցման արդյունավետությունը։ Այս և Հնդկաստանի հետ քննարկվող մյուս ռազմատեխնիկական գործարքները ոչ միայն կարևոր են հայկական բանակի խիստ տուժած սպառազինությունը համալրելու համար, այլև դիվերսիֆիկացնում են Հայաստան զենքի մատակարարումների աշխարհագրությունը, և կարևոր քայլ է՝ ի դեմս Հնդկաստանի նոր ռազմավարական դաշնակից ձեռք բերելու ուղղությամբ։ Ողջունելով մեր բանակը սպառազինելու այս կարևոր, թեև փաստացի խիստ ուշացած քայլը, ակնկալում եմ բանակի ղեկավարությունից՝ արդյունավետ օգտագործել այս և նախկինում գնած համարժեք արդիական սպառազինությունը, և մոտ ժամանակներում պատրաստվել արդեն կոշտ հակահարված տալ Հայաստանի տարածքը ներխուժած թշնամական հրոսակներին»։ Աղբյուրը` Ավետիք Չալաբյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
