Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Ընդդիմություն լինելը քիչ է մնում դառնա անձնազոհության ու քաջության դրսևորում». Արտակ Զաքարյան

«Ընդդիմություն լինելը քիչ է մնում դառնա անձնազոհության ու քաջության դրսևորում». Արտակ Զաքարյան
178
Երեքշաբթի, 15 նոյեմբերի, 2022 թ., 00:42

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրել է. «Ժամանակակից աշխարհում մտերիմ մարդիկ, միմյանց հետ զրույցում հաճախ հարցնում են. «ո՞վ է քո բժիշկը, կամ ո՞ր բժիշկն է հետևում քո առողջությանը»: Սա կոչվում է առաջընթաց ապրող առողջապահության ընտանեկան բժշկություն:
Ժամանակակից Հայաստանում, գրեթե բոլոր ընդդիմադիր գործիչների զրույցներում, ստանդարտ հարցերից մեկը դարձել է «...ո՞վ է քո փաստաբանը և ինչի՞ համար են քեզ «դատում» կամ հարցաքննում»: Սա կոչվում է առաջադիմող ժողովրդավարություն, որտեղ ընդդիմություն լինելը քիչ է մնում դառնա անձնազոհության ու քաջության դրսևորում: Այս տիպի «ժողովրդավարությունը» ողջունող և բռնապետ Ալիևին ռազմավարական գործընկեր հռչակած Արևմուտքը՝ ձեզ վկա: Արդյունքում՝ մենք երկիր, մարդկային կյանքեր, ազգային հեղինակություն, հոգևոր-մշակութային ահռելի ժառանգություն ու արժեքներ ենք կորցնում:
Միևնույն ժամանակ՝ կապիտուլյանտներին չգիտես ինչու, առայժմ ամեն ինչ կարելի է և նրանք փաստաբանի կարիք չեն ունենում:
Սակայն համոզված եմ, որ գալու է մի օր, որ նույնիսկ սատանան ու նրա հետևորդներն են հրաժարվելու լինել կապիտուլյանտների փաստաբանները: Արցախի այսօրվա վիճակն ու օկուպացված Հայաստանը ձեզ վկա»:

Աղբյուրը`   Արտակ Զաքարյան