Հայաստանում գործող ընկերությունը՝ ԱՄՆ պատամիջոցների «սև ցուցակում»

Milandr ընկերության հայաստանյան մասնաճյուղը՝ Milur Electronics ԲԲԸ-ն հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում՝ ռուսական ձեռնարկության հետ կապերի համար: Տեղեկությունը նշված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի գրավոր հայտարարության մեջ։
Պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական Milandr միկրոսխեմաներ արտադրող ընկերության նկատմամբ: Նա հայտնում է, որ դա արվել է, քանի որ ընկերությունն աշխատում է կամ աշխատում էր էլեկտրոնիկայի արտադրության ռուսական տիրույթում։
«Milandr-ը Մոսկվայի գիտահետազոտական և փորձարարա-կոնստրուկտորական աշխատանքների ռազմական կառույցի մի մասն է»,- ասել է Բլինքենը։
Նա հավելել է, որ նշված ընկերության հետ կապի համար պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Հայաստանում գործող Milur Electronics LLC ընկերությունը, շվեյցարական Milur SA-ն ու թայվանական Sharp Edge Engineering Inc-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ամերիկյան ֆինանսների նախարարության կայքում նշվում է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել է 28 իրավաբանական և 14 ֆիզիկական անձանց: Նշվում է նաև, որ Հայաստանում գործող Milur Electronics-ը շվեյցարական MILUR SA ընկերության դուստր ձեռնարկությունն է։ Այն ստեղծվել է արտասահմանյան գործարաններում պատվերներ իրականացնելու, ինտեգրալային չիպեր արտադրելու և արտերկրում վաճառք իրականացնելու նպատակով:


Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
248Երեկ, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
262Երեկ, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
24417.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
24917.09.2026, 15:12
«150 դրամ ուղեվարձն ի սկզբանե ընդունածները կարոտ են մնալու այդ նույն 150-ին»․ Մանուկ Սուքիասյան
32716.09.2026, 17:00
«Տարվա սկզբից մինչև հիմա ինչքա՞ն է աճել գյուղատնտեսությունը». Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
32916.09.2026, 16:54
«Առաջիկայում սպասվում է գազի գնի թանկացման ռիսկ»․ Գառնիկ Դանիելյան
26716.09.2026, 15:12
«Միտք եք տալիս ռուսական կողմին, թե գազը թանկացրեք, որ իշխանափոխություն անենք». Տարոն Չախոյանը՝ ընդդիմադիրներին
25916.09.2026, 13:18