ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցուցակը

ԱՄՆ-ը հակառուսական պատժամիջոցների ցուցակում ընդգրկել է 14 ֆիզիկական և 28 իրավաբանական անձի։ Այս մասին այսօր հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքը։
Պատժամիջոցներն անդրադարձել են, մասնավորապես, գործարար Սուլեյման Քերիմովի ընտանիքին՝ նրա կնոջը՝ Ֆիրուզա Քերիմովային, ինչպես նաև երեխաներին՝ Գյուլնարանին, Ամինային և Սաիդին։ Բացի այդ, սև ցուցակում են հայտնվել ռուսական Bonum Capital ներդրումային ընկերության ղեկավար Մուրատ Ալիևը և շվեյցարացի գործարար Ալեքսանդր Ստուդհալտերը։
Սահմանափակումները վերաբերում են նաև 28 կազմակերպություններին, որոնք գրանցված են Շվեյցարիայում, Ռուսաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Վիրջինյան կղզիներում և Լյուքսեմբուրգում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Ռուսաստանը արգելք է դրել ԱՄՆ 200 քաղաքացիների մուտքի վրա՝ «ի պատասխան Ջո Բայդենի վարչակազմի կողմից սահմանվող անձնական պատժամիջոցների անընդհատ աճի»: «Սև ցուցակում» ընդգրկված են գեներալներ, Ուկրաինայի պաշտպանության նախարարության խորհրդականներ, սենատորներ, ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ, պաշտպանական ձեռնարկությունների ղեկավարներ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Վալերի Բայդենի եղբայրներն ու քույրերը՝ Ջեյմս Բայդենը և Ֆրենսիս Բայդենը։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
371Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
238Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
179Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
59726.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
60624.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
62723.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
181923.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
70422.10.2026, 02:06