«Թուրք-ադրբեջանական տանդեմը կրկին հող է նախապատրաստում նոր ռազմական ագրեսիայի համար». Թագուհի Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրք-ադրբեջանական տանդեմը կրկին հող է նախապատրաստում նոր ռազմական ագրեսիայի համար. հրատապ գրություններ եմ հասցեագրել միջազգային գործընկերներիս
Չնայած Նիկոլ Փաշինյանի իշխանության պատրաստակամությանը՝ ամեն ինչ անել, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրվի, Ադրբեջանը շարունակաբար կրակ է բացում խաղաղ հայ բնակչության նկատմամբ, ովքեր ընդամենն իրականացնում են գյուղատնտեսական աշխատանքներ։ Եվ այս մարդիկ՝ ներառյալ երեխաներ, կանայք և ծերեր, թիրախավորվում են ադրբեջանական ուժերի կողմից. ինչո՞ւ, որովհետև Ադրբեջանը ձգտում է քայլ առ քայլ կյանքի կոչել պետության ղեկավարի մակարդակով հովանավորվող իր ցեղասպանական քաղաքականությունը։
Մասնավորապես Ադրբեջանը՝
. Նոյեմբերի 5-ին Արցախի Խրամորթ գյուղի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ արձակել է թիրախային կրակոցներ,
. Նոյեմբերի 12-ին Արցախի Խրամորթ գյուղի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ արձակել է թիրախային կրակոցներ,
. Շարունակ կրակ է բացում հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված դիրքերի, հայ բնակչության ուղղությամբ և միաժամանակ ապատեղեկատվություն տարածում՝ հայկական կողմին մեղադրելով իբր ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու համար։
Հիշեցնեմ, որ Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի գործողությունների արդյունքում ունենք վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում (Ա. Հայրապետյանը ստացել է մարմնական վնասվածք, Պ. Խ-ն ստացել է հրազենային վիրավորում), ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկաներին հասցված վնասներ։
Ադրբեջանի այս հանցավոր վարքագիծը հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ ատելության դրսևորում է և պարզապես ոտնահարում է Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության կյանքի իրավունքը, որը միջազգային հումանիտար իրավունքի անկյունաքարային դրույթների կոպիտ խախտում է։
Ներկա իրավիճակի, Ադրբեջանի իրականացրած ագրեսիաներին նախորդող գործելաոճի վերլուծությունը հիմքեր է տալիս ահազանգելու, որ թուրք-ադրբեջանական տանդեմը հող է նախապատրաստում նոր ռազմական ագրեսիայի համար, ուստի հրատապ գրություններ եմ հասցեագրել միջազգային գործընկերներիս՝ գործարկելու բոլոր հնարավոր իրավաքաղաքական մեխանիզմները՝ դատապարտելու Արցախի և Հայաստանի ժողովրդի հիմնարար իրավունքները խախտող Ադրբեջանի հանցավոր վարքագիծը և թույլ չտալու նոր ագրեսիա խաղաղ հայ բնակչության նկատմամբ, ովքեր պարզապես ցանկանում են անվտանգ և երջանիկ կյանք վարել իրենց հայրենի հողում»։

«Նախագիծը ներկայացնող տիկնայք որևէ ձևով չեն անդրադարձել Սոնա Մնացականյանի դեպքին». Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
711:30
«Նրա բոլոր նախաձեռնություններն ավարտվել են ողբերգությամբ. զգուշացե՛ք». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4311:06
Իսրայելի խորհրդարանական ընտրություններում ոչ մի ուժ բացարձակ մեծամասնություն չի ստանում
6911:01
«Փաշինյանը հերթական անգամ իր շանտաժ-բլեֆի տակ մնաց»․ Ոսկան Սարգսյան
4410:48
«Օրենքի նախագիծը ներկայացնելու համար կարո՞ղ է դուք էլ եք բռնության զոհ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4910:42
«Եկեք, ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
6810:24
«Այս նախագիծը Վաշինգթոնին պետք է բացառապես Իրանի և ՌԴ-ի դեմ պայքարելու համար»․ Արմեն Աշոտյան
4910:18
«Ընդդիմության փորացավը՝ ԹՐԻՓՓ նախագծում երաշխավոր բերելն է». Տարոն Չախոյան (տեսանյութ)
5610:12