«Դո՛ւք եք տապալել «Ես եմ» ծրագիրը»». Ալեն Սիմոնյանը կարգադրեց անջատել Գեղամ Մանուկյանի խոսափողը
![]() 212 Չորեքշաբթի, 16 նոյեմբերի, 2022 թ., 10:48 Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ նիստի ընթացքում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ընդունելու մասին հարցի» քվեարկությունից հետո ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հիմնավորելով իրենց խմբակցության ձեռնպահ քվեարկելը ասաց. «Վարման կարգով կարելի է արտահայտել խմբակցության դիրքորոշումը՝ քվեարկության հետ կապված, դա բովանդակության հետ կապ չունի։ Այս նախագծի հետ կապված բնական է՝ անհնար է մերժել ԶՈՒ բարեփոխումների կամավորության սկզբունքով երկարատև ծառայության անցնելու ցանկացած նախաձեռնություն, և դա խրախուսելի է, և այս օրինագիծը միտված է դրան, բայց պետք է արձանագրել, որ հիմնավորումներում նշված, թե «Ես եմ» ծրագիրը տապալվել է, որը ներդրվել էր 2017 թվականին, այն տապալվել է չորս տարիների ընթացքում՝ այս իշխանության օրոք»։ Մանուկյանի խոսքն ընդհատելով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրեց անջատել պատգամավորի խոսափողը․ «բայց ի՞նչ կապ ունի սա վարման կարգի հետ, բա գայիք՝ օրենքի քննարկման ժամանակ խոսեիք»։ Մանրամասները՝ տեսանյութում |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
