«Նվազագույն աշխատավարձը 7 հազար դրամով բարձրացնելը լուծում չէ». Թադևոս Ավետիսյան
![]() 199 Չորեքշաբթի, 16 նոյեմբերի, 2022 թ., 11:18 «Նախագծով առաջարկվող նվազագույն աշխատավարձի 7 տոկոս կամ 10 տոկոս բարձրացումը ոչ միայն ուշացած է, այլ նաև՝ ոչ համարժեք ահագնացող այս գնաճի ֆոնին։ Իրական լուծումը ոչ թե մի քանի հազարով աշխատավարձի բարձրացումն է, ալյ՝ նվազագույն աշխատավարձի ինդեքսավորումը, որի նախագիծը քաղաքական մեծամասնության կողմից մերժվել է». այս մասին Ազգային Ժողովում «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը: «Գնաճի բոլոր նախադրյալները կան և մինչև հաջորդ տարվա ավարտ, զամբյուղի և նվազագույն աշխատավարձի ձեր առաջարկած չափի տարբերությունը լինելու է շուրջ 3 անգամ, այսինքն՝ նվազագույն զամբյուղը բարձրանալու է մոտ 80-85 հազար, իսկ դուք առաջարկում եք 75 հազար դրամ, հետևաբար սա լուծում չէ, դրա համար մենք քվեարկեցինք ձեռնպահ»,- ասաց նա։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
