«Գործող իշխանությունը շարունակում է խուսափել Արցախի Հանրապետություն բառակապակցությունը օգտագործելուց»․ Արծվիկ Մինասյան
![]() 205 Չորեքշաբթի, 16 նոյեմբերի, 2022 թ., 11:36 Այսօր՝ ԱԺ նիստի ընթացքում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը կից հայտարարությամբ վավերացնելու մասին օրենքի նախագծի» քվերակությանը ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը նկատեց․ «ԱԺ ներկայացված փաթեթում դրված է հայտարարության մի նախագիծ, որը չի համապատասխանում կառավարության հաստատած տարբերակին։ Մասնավորապես՝ կառավարության որոշման հավելվածում նշված է Լեռնային Ղարաբաղ, ԱԺ ներկայացված հայտարարության տեքստում՝ ԼեռնայինՂարաբաղ բառից հետո օգտագործվել է Արցախի Հանրապետություն բառակապակցությունը, որը խիստ խրախուսելի է և հենց մեր առաջարկն է, բայց հիմա անորոշություն է ձևավորված, թե հայտարարության ո՞ր տեքստն է քվեարկվում»։ Հարցը հստակեցնելու ուղղությամբ 20 րոպե ընդմիջումից հետո ընդդիմադիրները նախագծին դեմ քվեարկեցին․ Մինասյանը այդ հանգամանքը հիմնավորեց հետևյալ կերպ․ «Մեր քվեարկությունը պայմանավորված էր ոչ թե կամընտիր արձանագրության վերաբերյալ վերաբերմունքով, այլ կառավարության դիրքորոշման, որովհետև շատ լավ հնարավորություն էր ու առիթ էր հատկապես Ադրբեջանի կողմից իր սանձարձակ պահվածքին համարժեք արձագանք տալու տեսակետից։ Եվս մեկ անգամ փաստում ենք, որ ՀՀ գործող իշխանությունը շարունակում է խուսափողական վարքագիծը Արցախի Հանրապետություն բառակապակցությունը օգտագործելու ուղղությամբ»; |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
